ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ափսոս, որ վերջին թռիչքն անավարտ մնաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ուսումնավարժական թռիչքի ժամանակ «ՅԱԿ» 52 ինքնաթիռի կործանման հետևանքով 2 զոհերից մեկն ավիացիայի բաժնի կուրսանտ Արմեն Խաչատրյանն էր։ Ինքնաթիռը բախվել էր քարերին, ապա՝ հողաթմբին և շրջվել:

19-ամյա Արմենը ծնվել ու մեծացել է Երևանում։ Նրա ընկերները MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ հավասարակշռված տղա էր, երազում էր կրել սպայի ուսադիրները, ծառայել հայրենիքին։ Չհասցրեց։ 

«Երբ զինվորական դառնալու որոշում էր կայացրել, նրան առաջարկեցի, որ 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտությունը ՏՏ ոլորտն է, բայց նա ասաց, որ մանկության երազանք ունի օդաչու դառնալու։ Իրենց կուրսում էլ հարգված, սիրված տղա էր։ Էնքան հասուն էր իրեն դրսևորում, որ հնարավոր չէ՝ չհարգես, չսիրես»,- նշեց Վահագնը։

«Արմենի հետ մանկության ընկերներ ենք, մի բակում ենք մեծացել։ Հայրենիքի հանդեպ սերը, պատասխանատվությունը դեռ փոքր տարիքից էր ակնհայտ։ Երբ ընդունվեց ավիացիոն համալսարան, ես իրենից ավելի շատ եմ ուրախացել, որովհետև դա իր առաջին թռիչքն էր, երազանք էր, որ կատարվեց, ափսոս, որ այդ թռիչքը անավարտ մնաց»,- պատմում է Մարիամը։ 

Նշենք, որ ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 539 հոդվածի 4-րդ մասով` ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ:

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular