«Գևորգը հողի տակ է մնացել, 40 օր հետո գտել ենք»․ ինչ է պատմում Գևորգ Հովսեփյանի մայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքը սիրող տղա է եղել։ Այսպես է Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում որդուն նկարագրում Սուսաննա Հովսեփյանը։
Գևորգը ժամկետային զինծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամին սանձազերծեց պատերազմն Արցախի դեմ։ Այս ժամանակ նա ծառայում էր։
«Շատ նպատակներ ուներ, ասում էր՝ շուտ գնամ բանակ, գամ, որ համալսարանը սովորեմ, վերջացնեմ։ Ինքը սերժանտ է եղել։ 6 ամիս Արմավիրում է ծառայել, նոր տարան Արցախ։ Շատ լավ ծառայում էր։ Սիրով էր ծառայում։ Իրենց ջոկատին էին գովում, լավ պատրաստված ջոկատ էր։ Սեպտեմբերի 27-ին Գևորգը զանգեց, ասաց՝ մամ, այստեղ ռմբակոծություններ ա, բայց դրանից հետո էլ պատերազմից չէր խոսում»,-պատմում է մայրը։
Հրամանատարը Գևորգի ծնողներին ասել է, որ զինվորը շատ լավ է կռվել և շատ հայրենասեր է եղել, նաև, որպես ավագ հրամանատարություն է արել։
Գևորգն ու իր զինակիցները շրջափակման մեջ են ընկել, բայց նա այդ մասին մորը ոչինչ չի ասել, ծնողները հետո են իմացել։ Տիկին Սուսաննան ասում է, որ Գևորգը միայն դրական բաներից է խոսել, ասել է, թե ինչքան գեղեցիկ է բնությունն ու այն անտառը, որտեղ իրենք մնում են։
«Վերջին անգամ նոյեմբերի 1-ին զանգեց, հետս խոսեց, ասաց, որ տրամադրություն չունի։ Ասաց, որ խրամատներ են փորում։ Վերջին կետը «Մարտունի 3»-ում է եղել։ Ինքնաթիռներով ռմբակոծել են իրենց։ Ինքն անգամ ընկերոջ կյանքն է փրկել։ Հետո մնացել են հողի տակ։ Շատ խորն են եղել։ Հողն իրենց խեղդել է։ Ընկերները 4 օր ման են եկել, որ գտնեն»,-ասաց մայրը։
Մանրամասները ՝ տեսանյութում։