ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ժետոններից հրաժարվելու և վճարման էլեկտրոնային համակարգի անցնելու արդյունքում ուղևորահոսքը չի կրճատվի։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
 
Մետրոպոլիտենում արդեն գրեթե ամբողջությամբ հանվել են ժետոնային անցարգելները (ամեն կայարանում մնացել է 1 սարք), մյուս բոլոր անցարգելներն աշխատում են QR կոդով, որը հնարավոր է գնել «TelCell» համակարգի միջոցով։
 
Մանուկյանի խոսքով` մոնիտորինգը ցույց է տվել, որ QR կոդերից օգտվողների քանակն ամեն շաբաթ աճում է մոտավորապես 30 տոկոսով։
Նա ընդգծել է, որ մետրոպոլիտենում տոմսերի գնման գործիքակազմի փոփոխությունը Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի մի մասն է։ Մանուկյանը համոզված է, որ նոր գործիքակազմը շատ ավելի լավն է ու հարմարեցված է դարաշրջանի տեխնոլոգիաներին։

«Ժետոնային համակարգով, ժետոնով տոմս մարելը շատ հին տեխնոլոգիա է, ամբողջ աշխարհը հրաժարվել է դրանից։ Կարծում եմ` որևէ բարդություն չի լինելու այս տեխնոլոգիայում։ Ինչպես ժամանակին ժետոնին են հարմարվել, հիմա էլ կընտելանան այս կրիչներով տոմսերի ձեռքբերմանն ու մարմանը։ Անգամ թոշակառուները դժվարություններ չեն ունենա։ Անցումային փուլի համար դեռ կգործեն դրամարկղերը, որտեղից մարդիկ կգնեն թղթային QR կոդեր։ Իսկ հետագայում նախատեսվում է թոշակառուների համար տոմսային կրիչ դարձնել հենց իրենց կենսաթոշակի բանկային քարտը»,– ասել է Մանուկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular