ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է նոր առաջարկներով «հարստացնել» բանակցային գործընթացը՝ պատրվակ ստեղծելու ռազմական էսկալացիայի համար, նաև ծաղրելով Հայաստանի գործող իշխանություններին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում, հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը։

Ըստ Հաջիևի, այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, և կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ը։ «Ես սա չէի անվանի խաղաղության ժամանակավոր համաձայնագիր։ Հարկ է հաշվի առնել, որ 2021 թվականին ադրբեջանական կողմը դարձավ այն սկզբունքների նախաձեռնողը, որոնք հիմք կհանդիսանան ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի համար»,- ասլ է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Տևական ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ փաստում են, որ Ադրբեջանը որևէ խաղաղության պայմանագիր մտադիր չէ կնքել Հայաստանի հետ։ Ավելին, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե Ադրբեջանը փորձելու է շրջանակային ինչ-որ համաձայնագիր կնքել, որը խախտելն այդ երկրի համար բարդություն չի կարող ներկայացնել։

Հաջիևը միաժամանակ պնդել է Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի սահմանադրական հիմունքներով իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթե սահմանադրությամբ կա մեկ այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պետք է վերացվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի դրա հիման վրա կարողանանք առաջ շարժվել այս հարցում»։

Ադրբեջանի նախագահի օգնականի մյուս հայտարարությունն իսկապես նվաստացուցիչ է Հայաստանի համար։ Ըստ Հաջիևի, Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու COP 29 գագաթնաժողովին։ Համաժողովի ղեկավարությունը նույնիսկ պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԳՆ, և այժմ ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի։ Հայաստանից միայն արձագանքել են, թե հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն։

Չի բացառվում, որ հենց Բաքվում առաջարկեն այդ կիսա-պայմանագիրը կնքել, ինչն արդեն ծաղր է դառնալու։ Ստացվելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հրավիրեցին Բաքու, ստիպեցին թուղթ ստորագրել։ Ի՞նչ է սա, եթե ոչ կապիտուլյացիա և նվաստացման ակտ։ Կամ էլ, ինչն ավելի, հավանական է, Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում, ընթացքում էլ սադրում Հայաստանին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն օրերս էր արձանագրել, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ «Առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրը օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք»,- զգուշացրել էր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular