ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Four Roses բուրբոն

ՖՈՏՈ

Այսօր «Four Roses»՝ «Չորս վարդեր» անվան ծագման միասնական տարբերակ չկա։ Ընդ որում այդ բուրբոն արտադրող ընկերության առաջացման պաշտոնական տարբերակը բավականին ռոմանտիկ է։ Ըստ լեգենդի 19-րդ դարի կեսերին Փոլ Ջոնսը սիրահարվել է մի աղջկա։ Որոշ ժամանակ անց նա ամուսնության առաջարկություն է արել նրան։

Ի ուրախություն նրա աղջիկը «այո» է ասել, բայց պայմանով, որ նշանադրության համար նրան վարդերից գոտի նվիրի։ Հենց այդ օրվա հիշատակին, երբ իր սիրելին համաձայնվեց դառնալ իր կինը, Փոլ Ջոնսն էլ անվանել է իր բուրբոնը «Four Roses» (բուբոնը նույն վիսկին է, սակայն թորված եգիպտացորենից)։ Իսկապես ռոմանտիկ պատմություն է, բայց այդ բուրբոնն իր անունը ստացել է Ռուֆուս Ռոուզից: Հենց նա է ստեղծել այդ խմիչքի բաղադրատոմսը և արտադրել այն փոքր ծավալներով։

Փոլ Ջոնսը, ով ևս ալկոհոլի արտադրության բիզնես ուներ, պարզապես Ռոուզից գնել է նրա բուրբոնի իրավունքները, որից հետո էլ սկսել է դրա արդյունաբերական արտադրությունը սկսած 1886 թվականից: Իսկ մինչ այդ՝ 1884 թվականին Փոլ Ջոնսը տեղափոխվում էր Լուիսվիլ, Կենտուկի, ձեռք բերել Rose թորման գործարանը, իսկ երկու տարի անց գրանցել «Four Roses» ապրանքանիշը և դրանից հետո սկսել պնդել, որ դա իր մտահղացումն է, և որ այդ բուրբոնը հայտնվել է 1860-ականներին: Չնայած այդ պնդմանն արտադրողը բուբոնի յուրաքանչյուր շշի վրա նշում է Since 1888, այսինքն սկսվել է արտադրվել այդ թվից: Թերևս դա ոչ թե ճշմարտության հանդեպ սիրուց է, այլ այն պատճառով, որ 1888 թիվը գեղեցիկ է:

Մինչև 1919 թվականը ընկերության պատմության մեջ առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունեցել։ Ավելացվել են արտադրության ծավալները և ընդլայնվել է վաճառքի ցանցը, սակայն ոչ ցնցում ոչ էլ ժողովրդականության ֆենոմենալ աճ չի եղել: Այնուամենայնիվ, 1919 թվականն է դարձել շրջադարձային տարի Միացյալ Նահանգների (և աշխարհի շատ երկրների) բոլոր ալկոհոլ արտադրողների համար: Ընդունված Չոր արգելքի օրենքը ծանր հարված էր բոլոր այն ալկոհոլ արտադրողների համար, որոնք ուղղված էին դեպի ԱՄՆ շուկա: Ոմանք ստիպված են եղել փակել արտադրությունը, և ոչ բոլորն են կարողացել վերականգնել իրենց բիզնեսը 1933 թվականին օրենքի չեղարկումից հետո:

Ինչ որ մեկը շարունակել է փոքր քանակությամբ ալկոհոլային խմիչքներ արտադրել՝ մաքսանենգության հաջողության հույսով։ Այնուամենայնիվ, եղել են բացառություններ: Որոշ ընկերություններ շարունակել են բարգավաճել չնայած ընդունված օրենքին: Այդ ընկերություններից մեկն էլ եղել է Փոլ Ջոնսի ընկերությունը։ 1922 թվականին նա ձեռք է բերել 6 թորման գործարաններից 1-ը, որոնք լիցենզավորված էին բուրբոն արտադրելու համար, ընդ որում զուտ բուժիչ նպատակներով բուրբոն արտադրելու։ Ալկոհոլի վաճառքն արգելված էր, բայց  այդ դեղամիջոցը ԱՄՆ դեղատներում ամենավաճառվող ապրանքներից մեկն էր:

Նման կերպ է «Four Roses»-ը վերապրել արգելքը, իսկ 1943 թվականին այդ ապրանքանիշը դարձել է Seagram ընկերության սեփականությունը, որն էլ որոշել է լքել ԱՄՆ շուկան և առաջ մղել այդ բուրբոնը բացառապես Եվրոպայի և Ասիայի հեռանկարային շուկաներում: Ընկերության այդ քաղաքականությունը պահպանվել է մինչ օրս: Այսօր Ամերիկայում «Four Roses»-ի մասին գիտեն միայն այդ ըմպելիքի սիրահարները, մինչդեռ Եվրոպայում այն վաճառվող թիվ մեկ բուրբոնն է։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular