ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«National Interest. Հայաստանը սխալ շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հեղափոխական իշխանությունը Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք: Ըստ ամենայնի, հանրապետությունը գնում է այն նույն ճանապարհով, որը նախկինում հարթել էին Վրաստանի և Ուկրաինայի գունավոր հեղափոխությունները։ Եթե նայենք Վրաստանի և Ուկրաինայի փորձին, ապա պարզ է, որ Մոսկվան դժվար թե ստոյիկական համաձայնվողականությամբ դիտարկի այդ զարգացումները։ Այս մասին գրել է National Interest հրատարակությունը, գրում է topcor.ru-ն։

Իրավիճակը վատթարանում է Արևմուտքի կողմից Հայաստանի կուրսի փոփոխության գնալով ավելի թափանցիկ խրախուսմամբ, թեև ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Արևմուտքը կցանկանա կամ կկարողանա ավելին անել Հայաստանի համար, քան արեց Վրաստանի համար, եթե Ռուսաստանը հանի ձեռնոցները: Ավելի շուտ հակառակ պնդումն է ճիշտ, Մոսկվան ժամանակին ամեն ինչ արել է Երևանի համար՝ քաղաքականից մինչև տնտեսական աջակցություն:

Իհարկե, ոչ մի վատ բան չկա ինքնին արևմտյան լինելու մեջ, կախված նրանից, թե ինչպես է սահմանվում այդ տերմինը: Փաստացի, այն օրվանից, երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն, նա հաստատակամորեն հավատարիմ էր մնում այն արտաքին քաղաքականությանը, որը հաճախ բնութագրվում է որպես «կոմպլեմենտար», որը ներառում է լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի հետ:

Սակայն դրա փոխարեն հիմա սկիզբ է դրվել Հայաստանի սխալ շրջադարձին դեպի Արևմուտք։ Միանգամայն ակնհայտ է, որ արևմտյան կոալիցիան Երևանին ուղղորդում է Ռուսաստանի հետ առճակատման և ընդհանուր առմամբ իրավիճակի վատթարացման։

Եվրոպան և Միացյալ Նահանգներն անխոհեմորեն դրդում են Հայաստանին հեռանալ ռուսական ուղեծրից՝ չմշակելով «ինքնահոսի թողնված» տնտեսական և քաղաքական անախորժություններից խոսափան և Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ հակամարտությունը կանխելու պլաններ: Ամենայն հավանականությամբ, կոալիցիան բոլորովին էլ շահագրգռված չէ նոր «դաշնակցի» բարգավաճմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular