ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգիս Ծատուրյան. «Աշխարհաժողով» շարժման սիմվոլիկան հիմնված է հայ ժողովրդի արժեքների և պատմական փորձի վրա

ՄՇԱԿՈՒՅԹ

Համահայկական «Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը տեսաուղերձով անդրադարձել է շարժման սիմվոլիզմի իմաստին և նշանակությանը, գրում է Realtribune.ru-ն։ «Խորհրդանիշները մեծ նշանակություն ունեն մեր կյանքում, քանի որ դրանք ազդում են գիտակցության վրա: Համահայկական «Աշխարհաժողով» շարժման զինանշանը ստեղծելիս մենք ապավինել ենք մեր ժողովրդի արժեքներին և պատմական փորձին։ «Աշխարհաժողովի» զինանշանը երկգույն կտավ է՝ կապույտ և մուգ կարմիր։ Կապույտ գույնը խորհրդանշում է երկինքն ու հավերժությունը, իսկ մուգ կարմիրը` ուժը և հաստատակամությունը: Երկու առյուծները պահպանում են Հայաստանը, առյուծները նշանակում են Հայր Աստծո և Նրա Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի հաղթանակը: Տարբերանշանի վրա պատկերված է Հայաստանը և նրա նպատակը»,- պարզաբանել է Ծատուրյանը: 

Քաղաքական գործիչը նշել է, որ կոմպոզիցիայի մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում է գետը, որը «նշանակում է իր առաքելությամբ միավորված հայ ժողովրդին»: «Գետը պատկերված է Հ տառի տեսքով, դա Հայաստան բառի առաջին տառն է: Նավակում երեք թիավարներ կան, որոնք խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը։ Ինչպե՞ս է Երրորդությունը կապված Հայաստանի հետ։ Հոր, Որդու և Սուրբ Հոգու շնորհիվ մարդկությունը Հայաստանում երեք անգամ վերածնվել է հոգևոր նոր հիմքերով։ Առաջին անգամ դա Եդեմի պարտեզի ստեղծման ժամանակ էր։ Երկրորդ անգամ այն օրը, երբ Նոյան տապանը իջավ Արարատ լեռան վրա։ Եվ երրորդ անգամ 301 թվականին, երբ Մեծ Հայքը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն։ Գետը հոսում է դեպի Արարատ լեռ, որի անունը բառացիորեն նշանակում է «Արարչության լեռ»։ Արարատի վերևում գտնվող երկնքում կա չորս ութաթև աստղ։ Դրանք բիբլիական չորս գետեր են՝ Եփրատը, Տիգրիսը, Քուռը և Արաքսը, որոնք նախ նշել են Եդեմի պարտեզի, ապա Արարատյան թագավորության, իսկ հետո Մեծ Հայքի սահմանները»,- ասել է նա:  Սարգիս Ծատուրյանն ընդգծել է, որ գետերը նշանակում են «հայ ժողովրդի պայմանագիրն Աստծո հետ, որը կնքվել է հավերժության համար»։ «Ամենակարողը չորս գետերի սահմաններում հող է տվել հայերին, որը ժողովուրդը պետք է պաշտպանի և որի վրա պետք է իրականացնի Նրա Կամքը։ Ուստի զինանշանի վրա պատկերված է ութաթև աստղ, որը նշանակում է հավերժություն»,- ամփոփել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման հիմնադիր ։ 

Նշենք, որ «Աշխարհաժողով» համահայկական շարժմանը, որի նպատակն է վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, առաջին շաբաթվա ընթացքում միացել է ավելի քան 300 մարդ Հայաստանից և Սփյուռքից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular