ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Շահումյան փողոցի 1/5 հասցեում գտնվող գերեզմանաքարերի արտադրամաս «Արա Բալյան Ա/Ձ» են եկել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գ․ Ե․-ն, 17-ամյա Ռ․ Ա․-ն, 14-ամյա Գ․ Բ․-ն, 15-ամյա Ա․ Ս․-ն, 15-ամյա Է․ Մ․-ն, 14-ամյա Հ․ Ա․-ն, որտեղ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Մ․-ի, 16-ամյա Խ․ Կ․-ի, 15-ամյա Ա․ Բ․-ի, 17-ամյա Ա․ Բ․-ի, 15-ամյա Է․ Խ․-ի, 16-ամյա Է․ Խ․-ի միջև, որի ժամանակ Է․ Խ․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ․ Ե․-ին:

Արդեն ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ գյուղերից մեկում իրենց հողամասում վայր ընկնելու հետևանքով «Գլխի գագաթային շրջանի և մեջքի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ ծնողները բուժօգնության են տեղափոխել Գ․ Ե․-ին: Ոստիկաները ունեն կասկածներ, որ նա նույնպես մասնակից է եղել նշված միջադեպին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular