ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ՝ Աբովյանից․ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հորեղբայրը ծառերի հաշվին քարե շինություն է կառուցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հուլիսի 20-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ են իրականացնում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախկինում այս տարածքը հարթ տարածություն էր։ Ահագին ծառեր կային տնկված, սակայն չգիտես ում «դաբռո»-ով տարածքը սեփականաշնորհվեց, ինչը մեզ համար հանելուկ էր։ Գալիս էինք մեր հանգիստն էինք անցկացնում, իսկ հիմա արդեն հիմքը փորել են, վերացնելով ահագին ծառեր։ Մի քանի հատ էր մնացել, այդ թվում եղևնիներ, որոնցից մի քանիսը երեկ արդեն տրակտորով հողին հավասարեցրին։ Հիմա չգիտենք, ինչ են կառուցում, ով է կառուցում, քանի որ երկաթները տեղադրեցին, սակայն ոչ մի ցուցանակ չկա, իսկ օրենքը պարտադրում է, որ պետք է անպայման ցուցանակ լինի, որով մարդիկ իմանան, երբ է շինթույլտվությունը տրվել, ինչ է կառուցվելու, ով է կապալառուն, ով է սեփականատերը և երբ է լինելու շինարարության ավարտը։ Անգամ նախազգուշացնող ցուցանակներն են բացակայում, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ հատվածում շինարարական աշխատանքներ է կատարվում։ 

Մեզ հասած տեղեկություններով այն պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հորեղբորը ու ճիշտն ասած զարմացած ենք, թե ինչու հենց այս վայրում որոշվեց ծառերի հերն անիծելու հաշվին քարե շինություն կառուցեն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular