ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կորցնում է Սյունիքը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանը. Անդրկովկասում Պետդեպարտամենտի և Պենտագոնի պլանների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ցույց են տվել քարտեզ, որտեղ գծված է եղել «Զանգեզուրի միջանցքը», որն անցնում է Իրանի հետ սահմանով՝ Հայաստանի տարածքով, ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, գրում է Eadaily.com-ը: Փորձագետի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն իր հերթին ասել է. «Միացյալ Նահանգներին հետաքրքրում է միջանցքը, նրանք ուզում են Հայաստանով Եվրոպա մտնել, հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի երկրներով, որոնց հետ իրենք արդեն պայմանավորվածություններ ունեն: Նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունով մուտք գործել Սև ծով»։

Ամերիկյան դիվանագիտական ​​դեսանտը (Օ՝ Բրաենից մինչև Փաուել), որը վերջին մեկ ամսում դարձել է հայկական քաղաքականության անբաժանելի մասը, պատմում է այն մասին, թե ինչպես «մեկ անգամ մի քանի սերունդների ընթացքում հնարավորություն է ընձեռնվել բացել միջանցք Հարավային Կովկասով ուղիղ դեպի Կենտրոնական Ասիա»:

Մաթևոսյանն ընդգծել է, որ ամեն ինչ պտտվում է Հայաստանի Սյունիքով հաղորդակցության, այդ տխրահռչակ միջանցքի շուրջ։ Բայց ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ էլ ՊՆ-ն չեն արձագանքում Անկարայի ու Բաքվի ագրեսիվ հարձակումներին։ Իսկ «ՔՊ»-ն կամ Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն չեն անում և չեն ասում, որ Մելքոնյանն ընդամենը արտահայտում է իրավիճակի իր անձնական տեսլականը։ 

Այս ամենը միասին վերցրած մեզ ստիպում է մտածել, որ միջանցքն արդեն իսկ շահագործման է հանձնվել։ Իշխանությունները միայն ուղիներ են որոնում դրա հանձնումը «օրինականացնելու» համար։ Քաղաքական այդ խճանկարի վերջին կտորը լինելու է Հայաստանի իշխանությունների պահանջը` դուրս բերել ռուսական ռազմական կայազորը Սյունիքից։ Եվ նրանք ընդունակ են դա անել։ Բայց եթե ​​դա տեղի ունենա, ապա Հայաստանի հարավը Ալիևը ուտելու է: «Շատ, շատ բան է վկայում այն մասին, որ իշխանությունները, որոնք ժամանակին խոստացել էին լինել թափանցիկ, թաքցնում են կապիտուլյացիոն իրենց հերթական ակտը, և երկրին ու ժողովրդին տանում են դեպի ամբողջական պատմական աղետի»,- ամփոփել է Բենիամին Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է Երևան նշված «ամերիկյան վայրէջքներին», ապա թեման զարգացրել է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքի մեկնաբանությունը. Հայաստանն առանց վարանելու հանձնվել է Միացյալ Նահանգների արտաքին վերահսկողությանը, դա ոչ ոք այլևս չի թաքցնում։ Պետքարտուղարության էմիսարները, որոնց թիվ ու հաշիվ չկա, թռչում են Երևան, Հայաստանի իշխանություններից խլում են երկրի կառավարման թելերը և հանձնում ԱՄՆ-ի էմիսարներին։ Անցյալ շաբաթ դա կատարեցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մաքքինը, իսկ մեկ շաբաթ առաջ էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը: ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինն էլ լրացնում է դադարները քաշելով հայ մարզպետների և ԵՄ առաքելության մանիպուլացման թելերը։ Բանը հասել է նրան, որ Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը բացահայտորեն զեկուցում են ԱՄՆ ՄԶԳ գործավար Էրին ՄաքՔինին քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ և այլ հարցերի շուրջ իրավիճակները: Զեկուցում են, թե քանի ներդրող է հայտնաբերվել և ինչպես են ընթանում ճանապարհների վերանորոգումները։ Դրանից հետո բազմապրոֆիլ աշխատող ՄաքՔինը գնում է լսելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զեկույցը և անցկացնում է կրթական և իրազեկման ծրագրերի աուդիտ։

Եվ միևնույն ժամանակ, ամերիկյան պաշտպանության նախարարությունն է արդեն նստել Հայաստանում, քանի որ Վրաստանի հետ չստացվեց: Պենտագոնը որոշել է Հայաստանը օգտագործել որպես զուգարանի թուղթ և շտապ զորավարժություններ է կազմակերպել հայ զինվորականների հետ` Վրաստանում քաղաքական պատճառներով ձախողված նմանատիպ զորավարժությունների փոխարեն։ Կասկածից վեր է, որ հայկական ղեկի այս անամոթ զավթումը մեծ օգուտներ կբերի թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների սովորական բնակիչներին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am






Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular