ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է, որ Բայդենին կոչ է արել լքել նախագահական ընտրապայքարը, երբ վերջինս չի ճանաչել իրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի կոնգրեսականներից մեկը հայտարարել է, որ որոշել է միանալ Ջո Բայդենին ուղղված նախագահական ընտրապայքարից դուրս գալու կոչերին այն, երբ հասկացել է, որ 81-ամյա թեկնածուն վերջերս տեղի ունեցած միջոցառման ժամանակ իրեն չի ճանաչել:

Մասաչուսեթսի դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մուլթոնն առաջին դեմոկրատներից էր, որն անցած ամիս նրա ձախողված հեռուստաբանավեճից անմիջապես հետո Բայդենին կոչ արեց լքել ընտրապայքարը:

Մուլթոնն ուրբաթ ակտիվացրել է իր ջանքերը՝ նախագահին հեռացնելու համար որպես 2024 թվականի թեկնածու՝ Boston Globe-ում հրապարակված մերկացուցիչ հոդվածով:

Մուլթոնը պատմել է, որ ինքը հանդիպել է Բայդենի հետ փոքր խմբով` ոգեկոչելու համար հունիսի 6-ին Նորմանդիայում  ափհանման 80-ամյակը:

«Առաջին անգամ նա կարծես չճանաչեց ինձ։ Իհարկե, տարիքի հետ սա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, բայց մի քանի շաբաթ առաջ դիտելով ձախողված հեռուստաբանավեճը, պետք է խոստովանեմ, որ այն, ինչ տեսա Նորմանդիայում, ավելի լրջագույն խնդրի մի մասն էր: Սա ջախջախիչ գիտակցում էր, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը, ում մասին հոգում եմ, վատ գիշեր էր անցկացնում, այլ այն պատճառով, որ ամեն ինչ կախված է նոյեմբերին Դոնալդ Թրամփին հաղթելու Բայդենի կարողությունից: Ամերիկային պետք է, որ նա հաղթի, և ինչպես ամերիկացիների մեծ մասը, ես այլևս վստահ չեմ, որ նա կարող է դա անել: Նախագահը պետք է դուրս գա ընտրապայքարից», - գրել է դեմոկրատ կոնգրեսականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular