ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա կարող է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու ժեստ լինել․ Ավետ Ադոնցը՝ շենգենյան վիզաների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարիներ շարունակ Եվրամիության բոլոր անդամ երկրները համաձայն էին Հայաստանի հետ բանակցություններ սկսել շենգենյան վիզաների ազատականացման թեմայով, բացառությամբ մեկ երկրի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը՝ խոսելով վիզաների ազատականացման վերաբերյալ ԵՄ-ի հետ երկխոսություն սկսելու հնարավորության հարցի մասին և հնարավոր սպասելիքների մասին։ Թե խոսքը որ երկրի մասին է, դիվանագետը կոռեկտ չհամարեց փակագծերը բացել։ Ըստ նրա՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ երկիրը ևս մեր երկրի հետ բանակցություններ սկսելու համաձայնություն է տվել։

Հայաստանի հետ վիզաների ազատականացման թեմայով բանակցություններ սկսելուն դեմ է եղել Ֆրանսիան։ Ադոնցը շեշտեց՝ հարցը վերաբերում է բանակցություններ, երկխոսություն սկսելուն, իսկ դա կարճ գործընթաց չէ։

«Դրանք մեկ օրվա, մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա բանակցություններ չեն, որքան կտևի՝ տարի, երկու տարի, թե ավելի երկար, չեմ կարող ասել»,- նշեց ՀՀ նախկին փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով` այն պահից, երբ կհաստատվի երկխոսություն սկսելու քաղաքականությունը, այդ պահից նոր կսկսվեն բանակցություններ Եվրահանձնաժողովի և Հայաստանի կառավարության միջև։

Թե ինչպիսին են Հայաստանի «շանսերն» այս ճանապարհին, ևս կանխատեսել չի ցանկանում։ Չի բացառում, որ սա կարող է Արևմուտքի կողմից աջակցության ժեստ լինել։

«Սա կարող է ԵՄ-ի կողմից ժեստ լինել Հայաստանի հանդեպ՝ ի աջակցություն այն արտաքին քաղաքականության օրակարգի փոփոխման, որն այսօր մեր երկիրն իրականացնում է»,- ասաց ՀՀ նախկին փոխարտգործանախարարը։

Ադոնցը նշեց, որ վիզաների ազատականացումից հետո նաև ՀՀ կառավարության վրա է դրվելու վիզաների կանոնների պահպանման պատասխանատվությունը։

«Եթե ՀՀ որևէ քաղաքացի որպես տուրիստ այցելում է, օրինակ, Ֆրանսիա կամ Գերմանիա և սահմանված ժամկետում չի վերադառնում, ապա ՀՀ կառավարությունը պարտավոր է նրա վերադարձն ապահովել, ֆինանսական և տեխնիկական բոլոր հարցերը կարգավորել։ ՀՀ-ն պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների կարգապահության մասով»,- ընդգծեց դիվանագետը։

Ադոնցը հավելեց՝ վիզաների ազատականացումը շատ զգայուն հարց է ՀՀ քաղաքացիների համար, մանավանդ վերջին մի քանի տարիների ընթացքում խնդրահարույց է դարձել։ Շենգենյան վիզաների դյուրացված ռեժիմն այսօր շիլա–փլավ է դարձել, դյուրացվելու փոխարեն գործընթացն ավելի է բարդացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular