ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես տեսնում եք, իշխանահաճո որոշումները դատավորներին չեն փրկել Անդրեասյանի հիվանդագին ամբիցիաներից. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Արշալույս Սարյանը նրան հարցրել է. «Ո՞նց եք վերաբերվում ԲԴԽ որոշմանը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործով՝ դատավոր Աննա Դանիբեկյանի, և Ձեր գործով՝ դատավոր Վահե Դոլմազյանի հետ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «ԲԴԽ տվյալ որոշումն ապացուցում է, որ ՀՀ դատական համակարգը ոչ միայն հիվանդ է, այլև նրա վիճակն ավելի է ծանրանալու։ Երկու դատավորներն էլ ակնհայտ քաղաքական գործերով իշխանահաճո որոշումներով են հայտնի։ Մասնավորապես` ներկայիս իշխանական ռեժիմի քաղաքական հակառակորդներին անազատության մեջ պահելով։ Ինչպես տեսնում եք, դա չի փրկել նրանց Կարեն Անդրեասյանի անսահման ծառայամտությունից և հիվանդագին ամբիցիաներից։

ԲԴԽ այդ որոշումը մի նպատակ ունի՝ էլ ավելի կախյալ և կառավարելի դարձնել դատական համակարգը՝ «бей своих, чтобы чужые боялись» սկզբունքով։ Այն, որ այս ռեժիմը սիրում է օգտագործել մարդկանց և դեն նետել, վաղուց պարզ էր։ Սակայն ես չեմ չարախնդում, որովհետև թե՛ մենք բոլորս, թե՛ Դանիբեկյանն ու Դոլմազյանը, թե՛ անգամ Կարեն Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի պատանդներն ենք այս պահին՝ անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ո՞ւմ, թե՞ ԲԴԽ գլխամասում։

Բոլոր միջազգային հիմնական զեկույցներով և սոցիալական հարցումներով Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է և կախյալ։ ԲԴԽ վերջին որոշումը ոչ միայն չի փարատել այս մեղադրանքները, այլ ճիշտ հակառակը՝ ապացուցում է դրանք առնվազն կախյալության և քաղաքականացվածության առումով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular