ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը. մեկնարկել են խճապատման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով հուլիսի 20-ին Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոռու մարզպետարանի աշխատակազմը։

«Խորհրդակցությանը ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ: 

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանը մարզի ղեկավարին է ներկայացրել Մ6 միջպետական ճանապարհի, ինչպես նաև մարզային ենթակայության ճանապարհների՝ աղետի հետևանքով վնասված հատվածների վերականգնմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նա տեղեկացրել է, որ Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Ավարտից հետո, շուրջ տասը օր անց կիրականացվի ասֆալտապատումը: Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում:

Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, այն երկկողմանի երթևեկելի է: Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք. աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ներհամայնքային ճանապարհների վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են:

Ա. Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերել՝ օր առաջ դրանք ավարտին հասցնելու նպատակով:

Մարզի ղեկավարին է ներկայացվել նաև հեղեղված բնակավայրերի բնակիչներին աղետի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում տրամադրված պարենային աջակցության և հագուստի բաշխման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Քննարկվել են իրականացված աշխատանքների ֆինանսավորման գործընթացի հետ կապված հարցեր ևս:

Ա. Ղազարյանը հանձնարարել է լինել առավել հետևողական և տարվող աշխատանքներում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցման տրամադրումը կազմակերպելու նպատակով մեկնարկած դիմումների ընդունման գործընթացին: Այս առումով կարևորվել է ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular