ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասական և ջազ երաժշտության երկշաբաթյա տոն Կապանում. ամփոփվեց երկրորդ միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 18–ի մեծ համերգով Կապանում եզրափակվեց երկշաբաթյա երաժշտական տոնը՝ ավանդական դարձած Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարի է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոնում՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնի դահլիճում: Փառատոնի 14 օրերի ընթացքում ամենօրյա համերգներից բացի պատանի երաժիշտների համար անցկացվեցին աշխատարաններ և վարպետության դասեր։ Վարպետության դասերին մասնակցած շնորհալի պատանի երաժիշտները փառատոնի ավարտին ստացան դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Այս տարի նույնպես փառատոնին մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների հայտնի անուններ էին՝ դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը։ Հայաստանից փառատոնին մասնակցում էին Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլք։ Փառատոնը հյուրընկալել էր նաեւ 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։

Փառատոնն ամփոփվեց աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով: «Բոլորիս երազանքն է այնպիսի ռելսերի վրա դնել փառատոնը, որ նույնիսկ առանց մեր մասնակցության այն տեղի ունենա։ Կարծում եմ՝ այդպես էլ լինելու»,– ասում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ «Անցած տարվանից երաժշտությունը մեր մտքում էր, և այս տարի սիրով եկանք Կապան արդեն նոր մտքերով, նոր գաղափարներով։ Բառացիկ երևույթ է Կապանի փառատոնը և նմանօրինակ փառատոններ պետք է շատ լինեն Հայաստանում»,– ասում է դաշնակահար Հայկ Մելիքյանը, որն անցած տարի նույնպես մասնակցել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնին։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի խոսքով՝ նման գաղափարներով Կապանը պետք է դարձնել մշակութային քաղաք։   Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերար անձինք, որոնք աջակցել են փառատոնի կազմակերպմանը։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշում է՝ աջակցությունը փառատոնին ամբողջության համահունչ է ընկերության սոցիալական քաղաքականությանը։  «Մշակույթը սոցիալական կյանքի ամենակարևոր բաղադրիչներից է։ Շատ ուրախ ենք, որ մեր աջակցությամբ սա կայացավ, և դառնալու է ավանդույթ, ուրախ ենք դրա անբաժան մասը լինելու։ Տպավորիչ էր թե բացումը, թե ընթացքը, թե փակումը։ Անսպասելի էր, որ փակման օրն ավելի շատ մարդ կար, քան նույնիսկ բացմանը»,– ասում է Արմեն Ստեփանյանը։ Կապանի փառատոնը յուրահատուկ է նրանով, որ այն նախաձեռնվել և իրականացվում է հենց երաժիշտների կողմից։ Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը հանրությանը և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular