ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Արիստակեսը Ս. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: 

Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիսը և Հուսիկը: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: 

Թեև Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում՝ հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանեսը վախճանվել է 341 թվականին և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: 

Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու  զավակ` Պապը և Աթանագինեն: 

341 թվականին նա ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, ով ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թվականին բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում: Դանիել Ասորի եպիսկոպոսը, ով հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ մենակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Առաջին հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է արքային` մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները` Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular