ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում թեժ վիճաբանություն է եղել. 28-ամյա Գոհարը դանակահարել է Մանվելին ու Գուրգենին, քերծել Իշխանի ձեռքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22։25-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում  և Ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում դանակահարել են 3 քաղաքացու։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ «Ջաղաց» հանգստի կենտրոնում հարևանությամբ հանգստացող երկու խմբերի միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Սյունիքի մարզի բնակիչներ, 46-ամյա Գուրգեն Հ․-ին և 36-ամյա Մանվել Հ․-ին, իսկ Սյունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Իշխան Պ․-ին պատճառել դաստակի կոտրվածք, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Ոստիկանների և պարեկների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի է ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ  25-ամյա Աքսաննա Բ․-ի, 26-ամյա Օլյա Ս․-ի, 28-ամյա Գոհար  Ս․-ի, 25-ամյա Ռուբեն  Կ․-ի, 42-ամյա Էրիկ Ն․-ի, 20-ամյա Սամվել Ն․-ի և մյուս կողմից Գուրգեն Հ․-ի, Մանվել Հ․-ի, Իշխան Պ․-ի և Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արման Ղ․-ի միջև, որի ընթացքում Գոհար Ս․-ն, սեղանի վրայից վերցնելով խոհանոցային  դանակը, հարվածել է Մանվել Հ․-ի, Գուրգեն Հ․-ի կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ պատճառելով  մարմնական վնասվածք և քերծել Իշխան Պ․-ի ձեռքը, վերջինս էլ, վիճաբանության ընթացքում վայր ընկնելով, կոտրել է ճաճանչոսկրը:

Վիճաբանության մասնակիցներին ոստիկաններն ու պարեկները  տեղափոխել են Ոստիկանության Կապանի բաժին, որտեղ  Գոհար Ս․-ն, Սամվել Ն․-ն, Ռուբեն Կ․-ն և Էրիկ Ն․-ն ձերբակալվել են:

Դեպքի փաստով Ոստիկանության Կապանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular