ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարվա կեսն անցել է, պետպատվեր չկա. լրագրողն ահազանգում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Աիդա Ավետիսյանը գրել է.

«Դեռ հուլիս ամիսն ենք, բայց Արաբկիր բժշկական կենտրոնում ալերգոլոգիական լաբորատոր հետազոտությունների պետպատվերի միջոցներն ամբողջությամբ սպառված են։ 2- 3 հետազոտություն անցնելու համար պետք է վճարես ամենաքիչը 55- 60.000 դրամ։ Իսկ անվճար ծառայություններից հորդորում են օգտվել արդեն 2025 թվականին։ Էն էլ Աստված գիտի էդ ժամանակ ինչ պատճառաբանությամբ չես օգտվի անվճար տարբերակից։ 

 Առողջապահության նախարարությանն ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբին էր նախարարը ԱԺ ամբիոնից պնդում, որ պետպատվերն ավարտվել է նախադասությունը բուժառուներն այսուհետ չեն լսելու, միայն տվյալ ծառայության համար պետք է հերթագրվեն։ Այնպես են իրականացնելու բաշխումները, որ որևէ քաղաքացի, առավել ևս անչափահաս երեխան կարողանա օգտվել իրեն հասանելիք անվճար բժշկական օգնությունից։ 

Հ․Գ Մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունը Հայաստանում ոնց որ թե անվճար էր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular