ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս․Բ․–ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, անձին տեղեկություններ է տրամադրել, ինչպես նաև կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող հիշյալ անձի, հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել  քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել է դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, 2021թ. հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն։ Իրեն դիմած տարբեր անձանց, այդ թվում՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող, ինչպես նաև  քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված, նույն քրեակատարողական հիմնարկում պահվող Ս․Բ․–ի խնդրանքով կարգավորել, կազմակերպել, թույլատրել և վերաբաշխել է ապօրինի ճանապարհով քրեակատարողական հիմնարկ ներկրած տարբեր արգելված միջոցների, մասնավորապես բջջային հեռախոսների, ինչպես նաև տարբեր անձանց անվամբ բերված հանձնունքների տրամադրումը, կազմակերպել և վերահսկել է այսպես կոչված «օբշակի»՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, այդ գումարների հավաքագրման գործընթացի վերաբերյալ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի միջոցով, իրականացրել է ճշգրտումներ։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը դատապարտյալներին և կալանավորներին, այդ թվում Ս․Բ․–ին, տվել է հրահանգներ՝  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու մասին, զգուշացրել որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժելու» մասին, Ս․Բ․–ին և վերոնշյալ կալանավորներից մեկին հրահանգել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկ նոր տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների բացատրման գործընթացը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ս․Բ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular