ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում հայկական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը անհետանում է և ոչնչանում. Le Figaro

ՄՇԱԿՈՒՅԹ

Հինգշաբթի «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» հրապարակած զեկույցում արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն ներկայացվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում հայկական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը անհետանում է և ոչնչանում։ Նշված զեկույցը հիմնավորում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված «մշակութային ջարդը»։ Այս մասին գրում է ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթը։

 

1

«Լեռնային Ղարաբաղի հազարամյա ժառանգությունը վտանգի տակ է. Դա ոչ միայն 100,000 հայերի մտահոգությունն ու վախն է, ովքեր լքել են իրենց հողը 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, այլ նաև «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» (ECLJ) դիտարկումը։ 

 

3

«Այս «լկտի և կործանարար (...) քաղաքականությամբ  ավերածություն և ռևիզիոնիզմ է քարոզվում, որով ջնջում են Լեռնային Ղարաբաղի հայերի ժառանգությունը», - զգուշացնում է Ստրասբուրգում գործող կազմակերպությունը։

«Լեռնային Ղարաբաղը, որը հնագույն ժամանակներից ի վեր գրեթե մշտապես բնակեցված է եղել հայերով, Խորհրդային Միության փլուզումից ի վեր վիճելի տարածք է համարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն ունի շուրջ 500 մշակութային վայր, որտեղ 6000 հայկական ժառանգության մնացորդներ կան: 

2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ամբողջ տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, Բաքուն մերժում է օտարերկրյա դիտորդների մուտքը մշակութային վայրեր՝ չնայած Հայաստանի և միջազգային կառույցների բազմաթիվ խնդրանքներին։ 

Հավաքագրված արբանյակային պատկերների միջոցով «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը» (ECLJ) կարողացել է ստեղծել ավերված եկեղեցիների, անհետ կորած հուշարձանների կամ վանդալիզմի ենթարկված գերեզմանոցների ճշգրիտ գույքագրում::», - 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր հոդվածում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular