ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակnցներ՝ Արարատում․ ինչ է կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դալար գյուղում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ժամերի ընթացքում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ոստիկանները մեկնում են Դալար գյուղ և տեղում ճշտում են, որ այդ օրը՝ գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Արա Կարապետյանը Հ․ Մանուկյան փողոցի 94 հասցեի դիմաց իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել. բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վնասը եղել է նյութական։

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերում են Ա․ Կարապետյանին և տեղափոխում ոստիկանության Արտաշատի բաժին։

Տեղում փաստերի ճնշման և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա ոստիկաններին խոստովանել է, որ կրակոցները ինքն է արձակվել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել, որի ժամանկ ինքը կրակոցներ է արձակել, իսկ հետո վախեցել է և ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում։ Ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular