ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էքսկլյուզիվ․ պարզվել է՝ ում կրակnցից է մաhացել Սևանի ավագանու անդամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի), քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի, ոստիկանության Գավառի բաժնի՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների՝ դատախազ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ պարզել են հուլիսի 17-ին Սևանի վարչական տարծքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ձեռք բերված ապացույցների (ինչը հիմնավորվել է հյուրանոցային համալիրում եղած տեսախցիկների արձանագրածով), ժամը 19։50-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի իրենց կողմից պատվիրված հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։ Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության հետ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա և փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, ով նույնպես բռնել է Է․ Աֆյանի ձեռքից, փորձելով նրանից վերցնել ատրճանակը։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք, իսկ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինի որովայնին։ Քննիչի որոշմամբ Լյովա Բ․-ն, ով քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ 

Ձերբակալման պահին «քոթեջ»-ի սեղանի վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ։ Հայտնաբերվել է նաև ևս մեկ ատրճանակ։

Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել և կան վիրավորներ։

Մինչ ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։ Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել էին ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել էին ատրճանակ։ 

Մինչ փորձաքրեագետները աշխատում էին դեպքի վայրում, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ 

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ էր ստացվել դարձյալ ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել էին, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, որը հետո վերածվել էր կրակոցների, «մի կաթիլ մեղրի» պատմություն էր եղել։

Մահացած Ա․ Աֆիյանը Սևանում եղել էր հայտնի ատամնաբույժ, իսկ ոստիկանները կարողացել էին մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular