ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կծու պղպեղ

ՖՈՏՈ

Պղպեղը (տաքդեղ, ծիծակ, չիլի) մորմազգիների ընտանիքի ուտելի բույս է: Իսկ ինչպիսի՞ն է նրա պատմությունը: 1493 թվականին Հաիթի կղզուց Եվրոպա է բերվել Capsicum annuum պատիճապղպեղը, որը հայտնի է եղել Էկվադորում դեռ 6000 տարի առաջ։ Հնագույն ժամանակներից այն մշակվել է նաև Պերուում և Մեքսիկայում։ Պղպեղի պտուղները խոշոր են և գունավոր, սովորաբար պղպեղն աճեցնում էին պտուղներից կծու համեմունքներ ստանալու նպատակով:

Պղպեղին կծվություն տալիս է ալկոլոիդային կապսիացին նյութը, որն առանց հոտի և գույնի է, բայց ունի կծու համ: 1912 թվականին ամերիկացի դեղագործ Վիրլբուր Սկովիլլը ստեղծել է կծվության չափման միավոր, որը հենց նրա անունով էլ կոչվում է: Սկովիլլը նոսրացնում էր տարբեր տեսակի չիլի պղպեղների սպիրտային էքստրակտները քաղցրացրած ջրով և տալիս էր դեգուստատորների խմբին փորձելու և գնահատական տալու համար: Նա այնքան էր նոսրացնում այդ էքստրակտը, որ դեգուստատորներն արդեն չզգային կծվությունը: Արդյունքում նա ստեղծեց կծվայնության թվային սանդղակ ըստ նոսրացումների: Օրինակ «խալապենո» պղպեղի կծվայնությունը ստացվում է 4500 միավոր ըստ Սկոնվիլլի (SHU): Սա նշանակում է, որ այդ պղպեղի էքստրակտը կորցնում է իր կծվությունը 1:4500 նոսրացման դեպքում: Ներկայումս ամենակծու պղպեղն աճում է Անգլիայի Դորսեթ դքսությունում: Այն կոչվում է «Դորսետյան օձ»:

Նրա նախահայրենիքը Բանգլադեշն է: 2005 թվականին «Դորսետյան օձը» թեսթավորվել է ամերիկյան երկու լաբորատորիաներում և տվել ռեկորդային արդյունք՝ 923 000  միավոր ըստ Սկոնվիլլի: Այս չիլին այնքան կծու է, որ անգամ նրա մեկ հատիկը ուտելիքը դարձնում է լրիվ օգտագործման համար ոչ պիտանի: Իհարկե, համարձակները կարող են փորձել, բայց դրանից հետո մի ճանապարհ ունեն գնալու՝ հիվանդանոց: Լրիվ պատկեր նկարագրելու համար ասենք, որ այդ պղպեղի հետ փորձեր կատարող դեղագործները հագնում են հատուկ սկաֆանդրներ և օգտագործում են հատուկ «տոքսիկոլոգիական խցիկներ», որոնք ունեն հզոր ֆիլտրեր և թույլ չեն տալիս կապսիացին նյութի որևէ արտահոսք:  Չնայած դրան ներկայումս աշխարհում վաճառվում է ավելի քան 250 000 հատ «Դորսետյան օձ»:

Կապսիացին  ալկալոիդն ունի ցավազրկող, ախորժակը և մարսողությունը լավացնող, հակաբորբոքային, նիհարեցնող հատկություններ։ Չինացի գիտնականները կարծում են, որ կծու պղպեղը իջեցնում է ճնշումը, սակայն չեն կարողանում ճշտել կապսաիցինի բուժիչ չափաբաժինները։ Աշխարհի գիտնականներն ուսումնասիրում են նաև կապսաիցինի հնարավոր հակաօնկոլոգիական ազդեցությունը: Կապսաիցինն օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչև նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր: Ավելին, կծու պղպեղը բարելավում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ անմիջական կապ ունի երկարակեցության հետ: Բացի դրանից, չիլի պղպեղը նաև մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտագործվում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular