ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ իշխանությունները սկսել են չեղարկել արտագաղթած ռուսաստանցիների անձնագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Factor.am-ը գրում է․

Արտագաղթած ռուսաստանցիներն անցանկալի քաղաքացիների դեմ պայքարում բախվել են ռուսական իշխանությունների մեկ այլ «նոու-հաուի»՝ ներքին անձնագրերի չեղարկման խնդրի: Ներկայում հայտնի է 9 նման դեպք։ Նման խնդիր ունեցող ռուսաստանցիներից առնվազն երեքը հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով, գրում է The Moscow Times-ը։ Հուլիսի 15-ին Արխանգելսկից լրագրող Օլեսյա Կրիվցովան, որը լքել է երկիրը սոցցանցերում հակապատերազմական գրառումների համար հարուցված բանակի «վարկաբեկման» և «ահաբեկչության արդարացման» քրեական գործերի պատճառով, հայտարարել է իր ռուսական անձնագրի չեղարկման մասին։ Ներկայում նա ապրում է Նորվեգիայում, աշխատում է Barents Observer-ում: Օրերս լրագրողը հայտնաբերել է, որ այլևս չի կարող մուտք գործել Պետական ծառայությունների պորտալ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիմել է Կիրկենեսում ՌԴ գլխավոր հյուպատոսություն՝ իր միջազգային անձնագիրը փոխարինելու համար, ինչը նրան մերժել են քրեական գործի պատճառով։ Արդյունքում Կրիվցովան պարզել է, որ իր ներքին անձնագիրն այլևս վավերական չէ, թեև այդ մասին ծանուցում չի ստացել։ Ավելի վաղ իշխանությունները չեղարկել էին Օմսկից ակտիվիստներ Դանիիլ Չեբիկինի և Ռիչարդ Քինգի անձնագրերը, որոնք նույնպես լքել են Ռուսաստանը։ Նրանք ևս առանց ծանուցման «կորցրել էին» անձը հաստատող փաստաթուղթը՝ Երևանում ՌԴ դեսպանատուն այցելությունից հետո։ Արտերկրում գտնվելով՝ հնարավոր չէ նոր անձնագիր պահանջել կամ վիճարկել ՌԴ ՆԳՆ-ի որոշումը։ Այս կապակցությամբ դեսպանատան աշխատակիցը խորհուրդ է տվել Չեբիկինին վերադառնալ և «հայրենիքում լուծել իր խնդիրները»։ Ակտիվիստների խոսքով՝ Ռուսաստանից ևս վեց էմիգրանտներ հետագայում դիմել են իրենց՝ անձնագրերի հետ կապված նմանատիպ խնդիրներով: Անուններ կամ այլ մանրամասներ նրանք չեն հայտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular