ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պայմաններում է ՀՀ սահմանը հատել ադրբեջանական պետհամարանիշներով բեռնատարը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

MediaHub-ի հետևորդներից մեկը տեսանյութ էր նկարահանել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում էր, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատարն առաջ էր ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։ Տավուշցի տղամարդը, որ նկարահանել էր տեսանյութը, նկատել էր, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել էին ռուսականով։

Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին, սակայն MediaHub–ն ուշադրության կենտրոնում է պահելու այս ցնցող նորությունը և շարունակելու է պարզել, թե ի՞նչ պայմաններում է Հայաստանի սահմանի որևէ կետից հատել ադրբեջանական տարբերանշանով այս մեքենան, ի՞նչ հիմնավորմամբ է դա թույլ տրվել։ Եվ ընդհանրապես, արդյո՞ք ադրբեջանական մեքենաները կարող են հատել հայկական սահմանը։ 

Այս հարցերը MediaHub–ը ուղղեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, որտեղից մեզ տեղեկացրին․ «Հարցը մաքսային ծառայության գործառույթների շրջանակից դուրս է, անհրաժեշտ է դիմել ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայություն։ Մաքսային հսկողության շրջանակում ամեն դեպքում նման տրանսպորտային միջոց ցամաքային անցման կետերում չի ֆիքսվել»։

MediaHub–ը դիմեց նաև ԱԱԾ, սակայն, կառույցից փոխանցեցին, որ գրավոր հարցումի միջոցով կպատասխանեն հարցերին։ Ուստի MediaHub–ը ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցերը, և պատասխանը լինելուն պես այն կհրապարակվի։

Տեսանյութն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular