ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանի ավագանու անդամին սպանել են 7-ամյա երեխայի աչքի առաջ․մանրամասներ ողբերգական դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Oragir.News-ի տեղեկություններով սպանվածը Սևան քաղաքի 37-ամյա բնակիչ Արսեն Աֆիյան է։ Նա Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։ «Մանրամասների չեմ տիրապետում։

Միայն կարող եմ ասել, որ Արսեն Աֆիյանը մեր համայնքի ավագանու անդամ էր ,արտակարգ մարդ, արտակարգ քաղաքացի, լավ մասնագետ։ Հիանալի անձնավորություն էր, ազնվագույն երիտասարդ։ Ամբողջ համայնքը սգում է։ Շատ լավ ընտանիքից էր, միակ տղան էր, ունի երկու քույր։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Oragir.News-ի բացառիկ տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել սպանված Արսեն Աֆիյանի 7-ամյա երեխայի աչքի առաջ։ Մեր աղբյուրը հայտնեց, որ դեպքի վայրում երեխա է եղել։ «Չեմ կարող վստահ ասել՝ դա իր երեխան է, թե ոչ, բայց կարծում եմ, որ իր երեխան է։ Համենայն դեպս դեպքի վայրում երեխա եղել է»,-նշեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ի աղբյուրները հայտնեցին, որ վիճաբանության պատճառը դրսում բարձր ձայնով խոսելն է եղել։ «Երիտասարդները՝ Լևոն Բանդուրյանը ՝քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի տղան և հարազատները մոտեցել և դիտողություն են արել, որից հետո տեղի է ունեցել վեճը»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում՝Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

«Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը 2023թ․-ի սեպտեմբերի 13ին գրել էր, որ նորատուսցի քրեական հեղինակություն Ալիկ և Արա Բանդուրյան եղբայրները փորձում են սեփանակատիրոջից խլել Սևանա լճի ափերից մեկում գտնվող «Best Western» հանգստյան գոտին։

Ըստ Oragir.News-ի աղբյուրի՝ նորատուսցի քրեական հեղինակություն Ալիկ և Արա Բանդուրյան եղբայրները տևական ժամանակ է՝ փորձում են սեփականատիրոջից խլել Սևանա լճի ափերից մեկը:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմանբ՝ խոսքը «Best Western» լողափի մասին է, որը դեռ ամիսներ առաջ են սեփականատիրոջն առաջարկել վաճառել, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո «կինոն» սկսվել է.

«Գրեթե ամեն օր մոտ 20 հոգով գնում, հանգստացողներին լարում են: Ավտոմեքենան կայանելուց սկսած՝ սա մեր տեղն է, մինչև բարձր խոսել, նույնիսկ օդ կրակել»։

Նշենք նաև, որ այս հրապարակումից հետո «Best Western» հանգստյան գոտու տնօրինությունը հերքում պահանջեց Oragir.News-ից։

Հերքում «Նման բան տեղի չի ունեցել, չգիտեմ, թե որտեղից է այդ ինֆորմացիան։ Հյուրանոցը իր ռեժիմով, ոնց աշխատում էր, այդպես էլ աշխատում է, և ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Նշված անձինք այս տարի 1-2 անգամ ընտանիքներով եղել են մեր հանգստյան գոտում։ Ոչ մի կրակոց չի եղել, որևէ մեկին չեն հայհոյել, ոչ մի բան չի եղել։ Ապատեղեկատվություն է դա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Best Western» հանգստյան գոտու փոխտնօրեն Կարեն Հայրոյանը։
Enter

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular