ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պետական բյուջեի ծախսերը 20.4 %–ով աճել են. ֆիննախ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2024 թ. հունվար–մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20.4 %–ով կամ 174.6 մլրդ դրամով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջում։
 
Նախարարությունից նշում են, որ դա պայմանավորված է սոցիալական նպաստների և կենսաթոշակների, ինչպես նաև տոկոսավճարների գծով ծախսերի աճով:
 
Նշված ժամանակահատվածում միայն կառավարության պարտքի սպասարկաման ծախսերի 31.4 %–ը կամ 35.8 մլրդ դրամ աճը հիմնականում պայմանավորված է դոլար/դրամ փոխարժեքի, շրջանառության մեջ գտնվող գանձապետական պարտատոմսերի ծավալների, ինչպես նաև արտաքին պարտքի գծով լողացող տոկոսադրույքների աճով:
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2024 թ. հունվար–մայիս ամիսներին դրանք կազմել են 1,029.0 մլրդ դրամ` 2023 թ. համեմատ աճելով 7.7 %‑ով կամ 73.9 մլրդ դրամով, իսկ պակասուրդը եղել է 64.5 մլն դրամ:
 
Նշենք, որ մամուլում հակառակ տեղեկությունները շրջանառվեցին, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել գրեթե բոլոր գերատեսչություններին՝ պահանջելով իրականացնել բացառապես առաջնային ծրագրերը. բյուջեում փող չկա, քանի որ 2024 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։ Դա պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, այլ երկրներից, եւ արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Մինչդեռ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։
 
Ֆիննախից տեղեկացնում են, որ 2024 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե ակցիզային հարկով մուտքագրված եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ընդամենը 4.7 % (նախորդ տարի՝ 5.4 %):
 
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերի նվազումը ձևավորվել է ՀՀ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով (որոնց մեջ ներառվում են շոկոլադը, ծխախոտի արտադրանքը, մարդատար ավտոմեքենաների ավտոդողերը, ոսկերչական իրերը և այլն) մուտքերի նվազման արդյունքում»,– ասված է ֆիննախի հրապարակման մեջ:
 
2024 թ. առաջին կիսամյակում հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքերի 27.4 %‑ն էլ ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին:
 
Նախարարությունից միաժամանակ նշել են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ–ով մուտքերի նվազում է եղել։ Դա պայմանավորված էր ՀՀ ներմուծվող ապրանքների կրճատմամբ, փոխարենը աճել են ՀՀ–ում արտադրվող ապրանքների ու ծառայությունների շրջանառությունից ստացված մուտքերը:
 
Ըստ այդմ` ԱԱՀ–ով ՀՀ պետական բյուջեի մուտքերը 2024 թ. հունվար- մայիսին ընդհանուր կազմել են 269.7 մլրդ դրամ, որից ներմուծումից ստացված մուտքերը կազմել են 149.1 մլրդ դրամ, ԵԱՏՄ երկրներից` 52.9 մլրդ դրամ, ներքին շրջանառությունից` 120.7 մլրդ դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2023 թ. հունվար- մայիսին ԱԱՀ–ով ՀՀ պետական բյուջեի մուտքերն ընդհանուր կազմել էին 285,1 մլրդ դրամ, որից ներմուծումից ստացված մուտքերը կազմել են 201.8 մլրդ դրամ, ԵԱՏՄ երկրներից` 53.2 մլրդ, ներքին շրջանառությունից` 83.4 մլրդ դրամ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular