ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Թևանյան. «Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դառնա «պատերազմի խաչմերուկ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Anna-news.info-ի գլխավոր խմբագիր Անատոլի Մատվիյչուկը զրուցել է «Մայր Հայաստան» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման իր տեսլականի, Հայաստանի ներկայիս իշխանության սխալների ու հանցագործությունների, ինչպես նաև իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

«Ռուսաստանը մեզ համար առաջնահերթություն է ռազմական, մշակութային և պատմական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, բայց մեզ պետք է վստահելի միջնորդ, ով կդառնա այդ երկրի (Ադրբեջանի) հետ պայմանավորվածությունների երաշխավորը, հակառակ դեպքում մենք միշտ միակողմանի կզիջենք, և դրանից ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը որևէ բան չի շահի։ Մենք կարծում ենք, որ օբյեկտիվ և պատմական պատճառներով նման միջնորդ կարող է լինել միայն Ռուսաստանը։ Մենք չենք ուզում պատերազմ Ադրբեջանի հետ, բայց դեմ ենք նաև Ղարաբաղից փախստականների թեման փակելուն»,- ասել է Թևանյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular