ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած՝ Հայաստանը տուրբուլենտ վիճակում է հայտնվել, ու մինչև այժմ այս իրավիճակից դուրս գալու ելքերը չեն երևում։ Ավելին՝ ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների պատճառով Հայաստանի գլխավերևում նոր ամպեր են կուտակվում։ Պարզորոշ երևում է, որ հակառակորդի գլխավոր նպատակը հայկական պետականության քայքայումն է։ Ու ապշած իրենց կողմից շռնդալից հաղթանակից՝ Բաքվում կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ Հայաստանի հարցերը լուծել ու այնպես անել, որ Հայաստանը դառնա կախյալ ու խամաճիկ մի կազմավորում։ Շատ փորձագետների համոզմամբ, այս շտապողականությունը գալիս է նաև Ալիևի բռնապետական վարչակարգի լուրջ անհանգստություններից, քանի որ հենց Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, հայկական պետությունը հզորացավ ու հայ ժողովուրդը ոտքի կանգեց, ապա թույլ չի տա, որ Ադրբեջանը շարունակի իր հանցագործ քաղաքականությունը, իսկ Հայաստանը վերջապես կդադարեցնի փաշինյանական շարունակական զիջումները։

Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ բարձրացնել։ Բացի այդ, Ալիևի ռեժիմը հենվում է հայության նկատմամբ մշտական ատելության գեներացման վրա, որպեսզի այդ ֆոնին կարողանա իշխանությունը պահել ու իր երկրում ճնշել խոսքի ազատությունը։ Հակառակորդի այսպիսի մոտեցումների պարագայում պարզ է, որ Հայաստանն էլ պետք է կանխորոշի իր անելիքները, որպեսզի խուսափի մեզ համար ամենավատ սցենարից, որը գծագրվում է Բաքվում։ Այսինքն, պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս ավելացնի իր դիմադրողականությունը, այսպես ասած՝ պատնեշներ կառուցի, բայց իրականության մեջ տեղի է ունենում հակառակը։ Ու դա պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների քայլերով։ Եվ ամեն ինչ բարձիթողի է վիճակում է։ Տպավորություն է, որ բոլոր ամենակարևոր հարցերը լուծված են, ու մնացել է, որ Փաշինյանը օրերով հեծանիվ-շոու կազմակերպի։

Եթե այդպես վարվեր, օրինակ՝ Շվեյցարիայի ղեկավարը, կարելի էր հասկանալ, քանի որ այդ երկիրը հայտարարել է իր չեզոքության մասին ու անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած չէ։ Բայց Փաշինյանը ոտքուձեռ ընկած փորձում է ցույց տալ, թե ինքը կտրված չէ ժողովրդից, պաշտոնը չի փոխել իրեն, ու ինքը տրամադրված է պետական միջոցները խնայելուն։ Իսկ իրականում հակառակն է։ Եթե հանկարծ Փաշինյանը մեկնում է մարզեր կամ հեծանիվ վարելուց հանդիպում է մարդկանց, զրուցում նրանց հետ, այդ մարդիկ էլ նրա ինքնամոռաց գովքն են անում, ապա այդ ամենն ընդամենը բեմադրված շոու է։ Հասկանալի է, որ նրա անվտանգությունը պատահական մարդկանց մոտ չի թողնի նրան։ Երբ Փաշինյանը հեծանիվ է վարում, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ աչալուրջ հետևում են, որ անվտանգությունն ապահովվի, իսկ մասնակիցները, բնականաբար, պատահական մարդիկ չեն, այլ նախապես մանրակրկտորեն ընտրված, մի զգալի մասը՝ հենց պետական ապարատից։

Մյուս կողմից էլ՝ եթե Փաշինյանի իշխանությունը խնայող լիներ, անհարկի տեղը միլիոնավոր դոլարներ չէր ծախսի կառավարական ամառանոցը վերանորոգելու ու ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու վրա։ Այս տեսանկյունից հեծանվավարությունն ընդամենը հերթական էժանագին բեմադրությունն է, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր շատ հեշտ են «ընդունում» քարոզչական խայծերը։ Հա, մի բան էլ. Նիկոլ Փաշինյանն իբր ցանկանում է երկրում հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել։ Այնպես չէ, որ քաղաքացիները սպորտով չեն զբաղվել ու չեն զբաղվելու, որ Փաշինյանը պետք է գար և նրանց հեծանիվ վարել սովորեցներ։ Եթե իրապես ցանկություն կա խրախուսել հեծանվային սպորտը կամ ուղղակի հեծանիվ վարելը, իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել հեծանվորդների համար փողոցում առանձին երթևեկելի գոտու ստեղծմանը, ինչը գործում է զարգացած երկրների շատ քաղաքներում։ Դա կլիներ ռեալ գործ, այլապես հիմա հեծանվորդների համար շատ դժվար է մի կողմից՝ երթևեկելի գոտում վարել մեքենաների մեջ, մյուս կողմից էլ՝ մայթին, որով անցնում են հետիոտները։ Սա՝ իմիջիայլոց:

Իսկ ընդհանուր առմամբ, երկրի առջև ծառացած այս բարդագույն վիճակում աշխատելու փոխարեն Փաշինյանն ու իր թիմն անհոգ կերպով պարզապես վայելում են իշխանությունը։ Օրինակ՝ ՔՊ-ի ղեկավարև հեծանվասպորտը «զարգացնելուց» հետո մեկնում է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու, ձեռքի հետ էլ այնտեղ հեծանվային սպորտը «զարգացնելու»։ Ավելին, հիմա էլ որոշել է մեկ ամսով արձակուրդ գնալ։ Չէ, հասկանալի է, որ ամեն մարդ արձակուրդի ոչ միայն կարիք, այլև իրավունք ունի: Բայց ինչ-որ չենք հիշում, որ Հայաստանի որևէ նախկին ղեկավար միանգամից մեկ ամսով արձակուրդ մեկներ: Ավելին, նույնիսկ 1-2 շաբաթով մեկնելու դեպքում Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, թե՝ այդ ինչ եք արել, որ մի հատ էլ արձակուրդ եք գնում: Դե, ինքը երևի կարգին աշխատել ու հոգնել է:

Կատակ բան չէ՝ այսքան զիջումներ անելը, այսքան մանիպուլ յացիա ամեն օր հորինելը, այսքան լարի վրա խաղալը, հանրության կողմից այսքան անընդունելի լինելը: Դե, պարզ է, մյուս քպականներն էլ հետևում են Փաշինյանի օրինակին։ Անգործության պարագայում առատ պարգևավճարներ ստանալուց հետո էլ երկարատև արձակուրդ են գնում ու, ընդհանրապես, վայելում են կյանքը։ Չէ, կյանքը չէ: Նրանց կյանքն ի՞նչ կյանք է: Իշխանությունն են վայելում: Դե, ինչ իմանաս վաղը կամ հենց արձակուրդից վերադառնալուն պես ինչ կլինի: Դրա համար էլ, որքան հնարավոր է՝ վայելում են պաշտոնները, օգտվում կարգավիճակի ընձեռած հնարավորություններից: Իսկ թե ինչ տեղի կունենա երկրի հետ, իրենց քիչ է հետաքրքրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular