ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ հովանավորությամբ են Եհովայի վկաները մեծամասշտաբ հավաքներ անցկացնում Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի նշած անհատի հողակտորն իրականում ահռելի տարածք է՝ ցանկապատված:

Ի դեպ, այդ հավաքից առաջ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ևս գրառումներ էին կատարել՝ ահազանգելով, որ Եհովայի վկաները կրկին օգտվում են իշխանությունների կողմից իրենց տրված արտոնություններից ու իրականացնում են հավաք։ Օրինակ, Սագօ Գասպարեան անուն-ազգանունով օգտատերը գրել էր, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 7-ը Եղվարդում տեղի է ունենալու «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության համագումար-ճամբարը, որին պետք է մասնակցեն 22.000 աղանդավորներ, աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանող Եհովայի վկաներ։

Նշենք, որ Եհովայի վկաների կողմից Հայաստանում նման մասշտաբի հավաք անցկացնելը կարծես թե ավանդույթ է դարձել, քանի որ նախորդ տարի ևս մեծ հավաք են անցկացրել արդեն Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Այսպիսով՝ նախորդ տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան փողոցում, «Ալաշկերտ» մարզադաշտում վրաններ էին տեղադրել և երեք օր շարունակ բարձրախոսներով աղանդավորական երգեր էին միացրել ու քարոզ արել՝ լարվածության մեջ պահելով տարածքի բնակիչներին: Մարդկանց անդորրը 3 օր շարունակ խաթարելով։ Իրավիճակն այնքան էր թեժացել, որ տարածքում ապրող մարդիկ դիմել էին ոստիկանությանը: Ոստիկանությունը և քաղաքային իշխանությունը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չէր ձեռնարկել՝ կանխելու համար տեղի ունեցողը, այն դեպքում, երբ «Ալաշկերտ» մարզադաշտում իրենց քարոզով հունից հանել էին 15 հազար բնակիչների:

168.am-ի նախորդ հրապարակման մեջ հիշեցրել էինք, որ դեռևս 2021թ. ««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.

«Այսօրվա դրությամբ՝ աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան: Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայնով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, և իրենք առանց մտածելու՝ պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե՞ ոչ, կգնան և կընտրեն»:

Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ ազգակործան, քայքայիչ և Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող աղանդները մեծ թափով տարածվում են Երևանում և բոլոր մարզերում՝ հրապարակայնորեն ատելության և զրպարտության խոսքեր հնչեցնելով Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի և բոլոր հոգևորականների հասցեին՝ իրենց ագրեսիվ քարոզչությամբ, իշխանական հովանավորչությամբ: Դրսից ֆինանսավորվող այդ կազմակերպությունները, որոնք նաև թիրախավորում են սոցիալապես անապահով ընտանիքներին, ոչ միայն տեղեկատվություն են հավաքագրում և փոխանցում արտերկրի իրենց տերերին, այլև որպես ընտրազանգված՝ պետք եկած պահին՝ ընտրությունների ժամանակ, ծառայեցվում են Փաշինյանի և ՔՊ-ի շահերին՝ ձայներ ապահովելով նրա համար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները պարբերաբար հանդես են գալիս Առաքելական եկեղեցու դեմ, մասնավորապես՝ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ որքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը՝ ինչից ինքն ուրախանում է։ Հետևաբար, քաղաքացին կարո՞ղ է հիմնավոր կասկածներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աղանդների միջոցով ձգտում է թուլացնել եկեղեցին ու պետությունը՝ սեփական իշխանության ամրապնդման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular