ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվերջ խոսակցություններ են, «Հայոց պատմության» դասաժամերի կրճատում չկա. Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց պատմություն առարկայի ժամաքանակի որևէ կրճատում դպրոցներում նախատեսված չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դրանք անվերջ խոսակցություններ են, մենք էլ չենք հոգնելու անվերջ ասել, որ նման բան չկա»,-ասաց Անդրեասյանը

Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերից 8-րդ և 10-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագրքեր կունենանք։ «Մրցույթները հայտարարված են, ներկայացված են մեկական դասագրքի հավակնող ուսումնական նյութեր, որոնք գտնվում են փորձաքննության փուլում։ Առաջիկա օրերին կամփոփվեն փորձաքննության արդյունքները և դրա հիման վրա պարզ կդառնա՝ երաշխավորված դասագիրք ունենք, թե ոչ, որոնք էլ տպագրությունից հետո կմտնեն դպրոցներ»։

Նա նաև հայտնեց, որ մինչև տպագրությունը դրանք հասանելի են դառնում էլեկտրոնային հարթակում, որպեսզի ուսուցիչները կարողանան դիտարկել և ընտրել որևէ մեկը, եթե մեկից ավելի առարկայի դասագիրք է լինում նույն առարկայի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular