ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է մաhացած տղամարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 74 խումբը կանչով մեկնել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գործող «Ոսկե անիվ» ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Րաֆիի Բագրատունյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և խնդրել են, որպեսզի դեպքի վայր մոտենան փրկարարական ջոկատից, որ դին կարողանան իջեցնեն։

Ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 3 մետր բարձրությունից դին իջեցրել և մոտեցրել են դիատարին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Տիգրան Մ․-ն էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular