ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագիրը` 2,6 մլն դոլար արժողությամբ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը` 2,6 միլիոն դոլար արժողությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Ծրագրի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և այլք։ Ելույթներից հետո տեղի ունեցավ ծրագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Վերջերս իրականացված ոլորտային վերլուծությանը համապատասխան և առաջնորդվելով շահագրգիռ կողմերի հայեցակարգային ուղղորդմամբ՝ ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների զարգացմանը, քաղաքականության զարգացմանը և հանրային իրազեկմանը։

Դրա շրջանակը ենթադրում է կարևորագույն հարցերի հասցեագրում, ինչպիսիք են խտրականության կանխարգելումը, անվճար իրավաբանական օգնությունը և սահմանադրական բարեփոխումները՝ 2023-2025 թթ․ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի և մոնիթորինգի ու գնահատման շրջանակի ամրապնդման հատուկ շեշտադրմամբ։

Վերոնշյալ նախաձեռնությունները պետք է համախմբվեն վեց հիմնական վերջնարդյունքների ապահովման շուրջ, մասնավորապես․

ՄԻՊ-ի և ՄԻՀՆ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ու նրանց ծառայությունների հասանելիության լավարկման գործում։ 

ՄԻԳԾ 2023-2025 թթ․ ծրագրի իրականացման համակարգման, հաղորդակցության, մոնիթորինգի և գնահատման բարելավում և ՄԻԳԾ պատասխանատու կառույցների կարողությունների հզորացում։

Մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ հանրության իրազեկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի և անապահով խմբերի մարդու իրավունքներին։

Արդարադատության նախարարության կարողությունների հզորացում մարդու իրավունքների, արդարադատության և սահմանադրական բարեփոխումների և հանրության իրազեկվածության բարձրացման մասով։

Աջակցման զոհակենտրոն ծառայությունների ընդլայնում՝ գենդերային հիմքով բռնությունից ու սեռական բռնությունից վերապրածների համար։

Խոցելի բնակչությանն անվճար որակյալ իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմների ու կարողությունների խթանում։

Այս անմիջական արդյունքների ապահովմամբ ծրագիրը նպատակադրում է տևական ազդեցություն ձևավորել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ապահովելով լավ կառավարման, իրավունքների գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքների արմատավորում հանրության սպասարկման ու հասարակական գործելակերպում։

Ծրագիրը կտևի մինչև 2027 թվականի մայիսի 31-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular