ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն կհարվածի Փարիզին «ֆրանսիական գաղութատիրությունից ազատագրման» կողմնակիցների համագումարով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս շաբաթ Բաքվում կանցկացվի Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան և Անտիլյան կղզիների անկախության ձգտող 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդների առաջին համագումարը, գրում է eadaily.com-ը:

Միջոցառումը կազմակերպել է Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միությունը Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։ Համագումարի մասին մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառումը համախմբելու է նաև կազմակերպություններ Բոնայրե և Սենտ Մարտեն կղզիներից՝ Նիդեռլանդների նախկին գաղութներից: Ֆորումի մասնակիցները նախատեսում են քննարկել համակարգող գործողությունները «ֆրանսիական գաղութատիրությունից ազատվելու և անկախության համար ավելի կազմակերպված պայքար մղելու համար»։ Միջոցառումը տեղի կունենա Բաքվի Fairmont հյուրանոցում։

Ադրբեջանը կտրականապես մերժում է 2024 թվականի մայիսի 16-ին France-2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի Ադրբեջանի և Նոր Կալեդոնիայի ղեկավարների ենթադրյալ հարաբերությունների մասին «անհիմն պնդումները»։ Այդ մասին ասված է Անդրկովկասի հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ադրբեջանին մեղադրելու փոխարեն Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների ցույցերին աջակցելու համար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պետք է կենտրոնանա իր երկրի ձախողված արտաքին քաղաքականության վրա, որոնք հանգեցնում են նման բողոքի ակցիաների, այն ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նոր Կալեդոնիայի անջատողականները գործարքի են գնացել Ադրբեջանի հետ, ավելի վաղ ասել էր Հինգերորդ Հանրապետության ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դամանինը մեկնաբանելով խաղաղօվկիանոսյան հարավային կղզիների անկարգությունները։

2020 թվականից մինչ օրս Ֆրանսիայի ղեկավարությունն Ադրբեջանի նկատմամբ «կործանարար և սադրիչ» դիրքորոշում է որդեգրել։ Այս մասին էլ անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին հայտարարել էր նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։

Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ նույնիսկ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում պոտենցիալ միջնորդի, ներկայումս զրոյական է, նույն ամսին Radio France-ին տված հարցազրույցում ասել է  Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հարցերով դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular