ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բանջարեղենամաքրիչ

ՖՈՏՈ

Բանջարեղենամաքրիչի օգտագործումը հեշտացնում է տնային տնտեսուհիների կյանքը: Առաջին հայացքից պարզ թվացող այդ գործիքն ավելի արդյունավետ է հանում բանջարեղենի կեղևը, քան սովորական դանակը և խնայում է ժամանակը: Դրա հիմնական նպատակն է հեռացնել կեղևը բանջարեղենից և մրգերից, իսկ առավելությունը սովորական դանակի նկատմամբ անվտանգ լինելն է, մինիմալ է մատները կտրելու հնարավորությունը, գործընթացն արագ է, իսկ թափոնների ծավալը շատ ավելի քիչ է լինում, ինչը թույլ է տալիս խնայել սննդամթերքը:

Ներկայումս շուկայում կա բանջարեղենամաքրիչների հսկայական ընտրանի: Կարող եք ընտրել ըստ դանակի ձևի, գույնի, սայրի դիրքի և այլն։ Բացի սովորականներից, կան հատուկ տեսակի բանջարեղենի կամ մրգերի համար նախատեսվածներ, որոնցով հնարավոր է նաև դեկորատիվ մաքրել, կտրել ու անգամ փորագրություններ անել բանջարեղենի ու մրգերի վրա:

Բանջարեղենամաքրիչները կարող են լինել մետաղական, պատրաստված պողպատից, ցինկից կամ կերամիկական: Վերջիններս իրենց փխրունության պատճառով թանկ են ու նաև ունեն կարճ ծառայության ժամկետ: Կերամիկական բանջարեղենամաքրիչներն ի տարբերություն մետաղականների, սրված են միայն մի կողմից, ուստի անհարմար են ձախլիկների համար։ Շեղբերը կարող են լինել ազատ շարժվող կամ ֆիքսված, ուղիղ կամ ատամնավոր: Ուղիղ շեղբերովները հաստ կեղևների համար են, ատամնավորները բարակ կեղևների համար: Բանջարեղենամաքրիչներից շատերը չեն կարող սրվել, և վեց ամիս օգտագործելուց հետո դրանք դառնում են անօգտագործելի: Հետևաբար, ավելի լավ է ընտրել բանջարեղենի շարժական շեղբով նման սարքեր, որը հեշտությամբ կարելի է հեռացնել երկու պտուտակով պտուտակահան անելով: 

Բանջարեղենամաքրիչներն առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարի վերջին Գերմանիայում։ Դրանց նպատակն էր արագ մաքրել բանջարեղենն ու մրգերը ճաշի ժամանակ, այսինքն դրանք օգտագործվում էին որպես պատառաքաղ: Նրանք ամենամեծ ժողովրդականությունն են ձեռք բերել ֆրանսիացի խոհարարների շրջանում, քանի որ դրանց օգտագործմամբ խոհարարները սկսել են զգալի խնայել ժամանակը սնունդ պատրաստելիս: 1929 թվականին հենց Ֆրանսիայում է սկսվել բանջարեղենամաքրիչների զանգվածային արտադրությունը L'Econome ապրանքանիշով: Ամենաայտնի «Sparschaler Rex» բանջարեղենամաքրիչը, որը մշակվել է դեռ 1947 թվականին, դեռևս արտադրության մեջ է։ Անգամ նրա պատվին 2004 թվականին Շվեյցարիայում  փոստային նամականիշ է թողարկվել։

Բանջարեղենամաքրիչները լայն տարածում են գտել միայն մի քանի տասնամյակ առաջ, բայց այդ ժամանակից ի վեր դրանք անընդհատ կատարելագործվել են։ Այժմ խանութներում կարող եք գտնել անսովոր ձևի բռնակով կամ մի քանի շեղբերով մոդելներ, որոնք թույլ է տալիս մաքրել բանջարեղենը երկու ուղղությամբ դեպի ձեզ և հակառակը: Հայտնվել են պտտվող դանակով մոդելներ, որոնց մոտ կարելի է փոխել սայրը կախված բանջարեղենի տեսակից, ոմանք ունեն սրածայր ծայր, որը թույլ է տալիս օրինակ հանել կարտոֆիլի աչքերը։
Բանջարեղենամաքրիչի ժամանակակից կիրառությունները բազմազան են: Այն կարող է ոչ միայն արագ մաքրել բանջարեղենը, զգուշորեն կտրատել սոխը կամ ավոկադոն փոքր կամ մեծ շերտերով, այլ նաև նույնիսկ օգտագործել աղանդեր պատրաստելու համար: Բանջարեղենամաքրիչների օգնությամբ հնարավոր է ստեղծել ամբողջական գլուխգործոցներ։ Յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է ունենա նման փոքրիկ և բազմակողմանի իր:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular