ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանին սեղմե՞լ են. Հայաստանի ու Ղարաբաղի ձերբակալված քաղաքապետներին սկսել են ազատ արձակել քննչական մեկուսարաններից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անսպասելի տաքացում է, դատարանները մեղմացնում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքապետերի խափանման միջոցները, գրում է akcent.site-ն։

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորվել էր դեռևս 2021 թվականին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով, գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ասլանյանը պաշտոնանկ արվեց և կալանավորվեց համայնքի ղեկավարի ընտրության նախօրեին, որում նա պետք է վերընտրվեր, արդյունքում նա մոտ 3 տարի է անցկացրել  քննչական մեկուսարանում։

Նախաքննական կալանքի փոխարեն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանը տնային կալանքի են ենթարկվել։ Սարգսյանը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթերի կեղծման մեջ, իսկ Գյուրջյանը խարդախության մեջ։ Ըստ քննիչների Մարտակերտի նախկին քաղաքապետը Հայաստան է բերել մի մեքենա, որը գտնվում էր քաղաքապետարանի հաշվեկշռում։ Վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի ևս մի քանի նախկին քաղաքապետարանի ղեկավարներ են ձերբակալվել։ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը տնային կալանքի է ենթարկվել, իսկ Ասկերանի նախկին քաղաքապետ Վարդան Գրիգորյանը բերման էր ենթարկվել, սակայն հետո ազատ  արձակվել։

Չի կարելի բացառել հայկական հետաքննության վրա քաղաքական ճնշումների հնարավորությունը, վստահ են akcent.site-ի փորձագետները։ Ի վերջո, քաղաքապետերի ձերբակալությունները Հայաստանում լայն հասարակական ընդվզումներ են առաջացնում։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ ԼՂ նախկին ղեկավարների հետ հաշիվներ մաքրելու մեջ։ Այնպես որ, կանխարգելիչ միջոցառումների մեղմացումը իշխանությունների կողմից կարող է դիտվել որպես ընդդիմության ճնշման արդյունքում զիջում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular