ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը (17 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իրաք՝ Հեղափոխության օր, Լեսոտո՝ Թագավորի օր, Ֆինլանդիա՝ Ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Ռազմածովային ավիացիայի և Ազգագրագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1894– ծնվել է բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Ազատ Վշտունին:

1918- Անդրանիկը գրոհ է ձեռնարկել Աբրագուսինի և Նախիջևանի միջև գտնվող Նեհրամ գյուղի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով նահանջել է դեպի Նախիջևանչայ գետը։

2001- աշխատանքն է վերսկսել Հայաստանի  քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը՝ «Նաիրիտը»: 

2002- ձևակերպվել է 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու գործարքը (Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ)։ 

2007- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահուղարկավորվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի աճյունները:

2009- նախորդ տարի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՔԾ-ն հարուցվել է քրեական գործ։

2016-տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից:

2017-Լիոնի քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը:

2018-տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մեծ աղմուկ բարձրացրած արձանի պաշտոնական բացումը:

-Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անցկացրած կրակոցներով զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում:

2019- Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, երկու կողմից էլ եղել են տուժածներ։ Ցուցարարները փակել էին  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը պահանջելով էժանանացնել անտառի փայտը։

2021- Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

709 մ.թ.ա.- չինացի Չու Ֆուն նկարագրել է տեղի ունեցած արևի լրիվ խավարումը:

1429 –անգլիացիներից հետ գրավված Ռեյնում թագադրվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը (արարողության ժամանակ թագավորի գլխին դրոշը պահել էր Ժաննա դը Արկը):

1453 –Կաստոյնեի ճակատամարտում, որը հանդիսանում է Հարյուրամյա պատերազմի վերջին ճակատամարտը,  ֆրանսիացիները ջախջախել են անգլիացիներին:

1714 –ծնվել է գերմանացի փիլիսոփա, էսթետիկա տերմինի հեղինակ Գոտլիբ Բաումգարտենը:

1775-ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհում առաջին ռազմական հոսպիտալը:

1787 –ծնվել է գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Կրուպպը:

1790– վախճանվել է անգլիացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը:

1791 –Փարիզի Մարսյան դաշտերում գնդակոծվել է Լյուդովիկոս 16-րդի հրաժարականը պահանջող խաղաղ ցույցը:  

1846 –ծնվել է ռուս ազգագրագետ, մարդաբան, ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը:

1854-Ավստրիայում շահագործման է հանձնվել Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին:

1868 – Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվել է Տոկիո:

1888– Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասել է Գրենլանդիայի արևելյան ափ և իջել դրեյֆող սառույցների վրա:

1902 –Ուիլլիսոն Կերրիերը ներկայացրել է առաջին օդորակիչը:

1917-Պետերբուրգում գնդակահարվել է բանվորների և զինվորների խաղաղ ցույցը:

1918-գիշերը Իպատևյան տան նկուղում բոլշևիկների կողմից գնդակահարվել է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդն իր ընտանիքի հետ:

1928 – Մեքսիկայի նախագահի ընտրություններում հաղթած Ալվարո Օբրեգոնը Մեխիկոյում պաշտոնական ընդունելության ժամանակ սպանվել է:

1929 –Տրանսսիբիրյան երկաթուղու հետ կապված վեճի հետևանքով ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական կապերը Չինաստանի հետ:

1936-Իսպանիայում սկսվել է ապստամբություն, որը վերաճել է քաղքացիական պատերազմի:

1941-Գերմանիայում ստեղծվել է Արևելյան օկուպացված տարածքների ռեյխ նախարարություն:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ստալինգրադյան ճակատամարտի առաջին էտապը (պաշտպանողական):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշել է դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:

1943-Սիցիլիայում դաշնակիցները ստեղծել են «օկուպացված տարածքների ռազմական կառավարություն»:

1944-Մոսկվայի փողոցներով անցել են 57 000 գերմանացի ռազմագերի:

1945 –սկսվել է դաշնակից երկրների ղեկավարների Պոտսդամյան գագաթնաժողովը:

1954– ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը:

1955– ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բացվել է Դիսնեյլենդը:

1973- Աֆղանստանում տապալվել է միապետությունը և հայտարարվել է հանրապետության ստեղծումը:

1975– տեղի է ունեցել խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը տիեզերքում:

1979-Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը դարձել է ֆեդմարշալ:

1986 –Լենինգրադ-Բոստոն ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ հնչել է հանրահայտ «ԽՍՀՄ-ում սեքս չկա…» արտահայտությունը:

1993 –Ադրբեջանում կառավարական ուժերը գրավել են Ադրբեջանի Ազգային ճակատի շտաբը:

1998-Կոսովոյի ալբանները գրավել են Օրախովեց քաղաքը:

2006– վախճանվել է նուար ժանրի ամերիկացի գրող Միքի Սփիլլեյնը:

2023 —հարձակման է ենթարկվել Ղրիմի կամուրջն անօդաչու սարքերով, զոհվել է երկու մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular