ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողների որոշելիքն է՝ կուղարկե՞ն իրենց երեխաներին դպրոց, թե՞ ոչ․ Կիրանցի դպրոցի տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նոր ուսումնական տարում Կիրանցի նորակառույց դպրոցի շահագործման հարցի շուրջ առայժմ հստակ ոչինչ չկա, ծնողների որոշելիքն է՝ կուղարկե՞ն իրենց երեխաներին, թե՞ ոչ»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։ 

Նրա խոսքով՝ նոր դպրոցը, որի կառուցումը սկսվել էր 2022 թվականին, դեռ ավարտված չէ։ Սակայն, եթե անգամ պատրաստ լիներ, Բաբինյանն ասում է, նոր սահմանից այն շատ մոտ է, ուստի ծնողներն այդ դպրոցում դասապրոցեսը ռիսկային են համարում։ «Դեռ ընդհանուր համաձայնության չենք եկել»։ 

Հին դպրոցը, որը համեմատաբար ավելի անվտանգ վայրում է՝ վթարային է, պատերը քանդված, առաստաղներն ու հատակները՝ խարխլված։ Իսկ սահմանազատման քողի տակ հայկական տարածքների հանձնումից հետո՝ նոր դպրոցն ադրբեջանական հենակետից հեռու կլինի ընդամենը 50 մետր։ Այս պահին դպրոցամերձ տարածքում սահմանային 3 մետրանոց պատ է կառուցվում։ 

«2024-2025 ուսումնական տարին դեռ անորոշ է որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է մեկնարկելու շուրջ 41 աշակերտի համար»,- հավելել է դպրոցի տնօրենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular