ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապի այցով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններում արմատական բեկում եղավ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմի պապի այցելությամբ և նրա ելույթներով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններ մեջ արմատական բեկում տեղի ունեցավ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«1700 տարվա պատմության մեջ երկու եկեղեցիների, Հռոմի ու այլ դավանանքների միջև լրջագույն հակասություններ են եղել, որոնք ունեցել են քաղաքական ենթատեքստ:

Միջնադարի ժամանակաշրջանը լցված է սուր պայքարով, հիմա արմատապես Վատիկանի վերաբերմունքը փոխվել է: Բարեբախտաբար, Հովհաննես Պողոս 2-րդ Պապի` 2001 թվականին Հայաստան այցելությամբ, 2015 թվականին Ֆրանցիսկոս Պապի Վատիկանում մատուցած պատարագով, ինչպես նաև նրա` Հայաստան կատարած այցով, այդ հարաբերությունները միանգամայն այլ հարթության վրա հայտնվեցին»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ Հայաստան այցելությամբ Հռոմի Պապը պաշտոնապես ընդունեց այն իրողությունը, որը հարյուրամյակներ շարունակ չէր ընդունվել: Այն է, հայերն են, որպես ազգություն, պետական մակարդակով առաջինն ընդունել քրիստոնեությունը: Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ Աշոտ Մելքոնյանի, վերաբերում էր Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների` Հայաստան այցելելու և այստեղ քարոզչություն անելու թեզին: Պաշտոնական Վատիկանը դա վիճարկում էր` նախապատվությունը տալով Պողոսին և Պետրոսին: Պապը հստակ նշեց, որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործունեությամբ Հայաստանում սկսվում է քրիստոնեության շրջանը:

«Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պաշտոնական Վատիկանը հստակ նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին էկումենիկ շարժման մեջ դիտարկում է որպես հավասարը հավասարի առանձին քրիստոնեական եկեղեցի և բնավ մտադրություն չունի գերակա կարգավիճակ ունենալու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Սա արմատական փոփոխություն է, և ես դա կապում եմ Հռոմի Պապի անձնական որակների հետ: Մարդ, ում համար կարևորը ոչ այնքան քաղաքական խնդիրներն են, որքան` բարոյական արժեքները: Այդ տեսանկյունից մենք գործ ունենք բացառիկ անձնավորության հետ, ով առաջնորդվում է բարոյակաÕն չափանիշներով»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքով` դրա վառ արտահայտությունն է Թուրքիայի կոշտ դիրքորոշման պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում դարձյալ սկզբունքային գտնվելու հանգամանքը:

Լավ իմանալով Թուրքիայի հակազդեցության հանգամանքը` Հռոմի Պապը բազմիցս կրկնեց ցեղասպանության խնդրում իր ունեցած նույն մոտեցումները: Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ թուրքական արձագանքը բացարձակ չի հուզում Հռոմի Պապին:

«Ցեղասպանության հարցում Պապի մոտեցումներն ու քայլերն իր ազդեցությունը կթողնեն ճանաչման գործընթացի վրա, ինչպես դա տեղի ունեցավ Վատիկանում մատուցած պատարագից հետո: Արձագանքեցին լատինամերիկյան կաթոլիկ երկրները, բանաձևեր ընդունեցին: Արձագանքեց Չեխիան` Արտաքին հարաբերութունների մակարդակով:

Այս տարի էլ Չեխիայի նախագահը խոսեց այդ մասին` նշելով, որ կդիմի խորհրդարանին պաշտոնապես 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար: Այնպես, որ սպասենք նոր զարգացումների, չմոռանանք, որ Հռոմի Պապի թիկունքում 1.5 մլրդ քրիստոնյաներ կա ն»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում,առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանութ յունների, հասարակության, դիվանագիտական կորպուսիներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել էԾիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Նույն օրը Պապը Գյումրիում պատարագէ մատուցել լատինական ծեսով`համեմվ ած հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում ՀռոմիՖրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք ևէկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ`Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: ՄայրԱթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն ՀայոցԳարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերիցմեկը՝ Խոր Վիրապ:

Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապըմեկնել է Վատիկան:

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular