ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը և Ասադը առաջիկա ամիսների ընթացքում կարող են հանդիպել երրորդ երկրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կարող են հանդիպել երրորդ երկրում՝ քննարկելու իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ 

Պարբերականը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին պետք է տեղի ունենար ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետախուզական գերատեսչությունների հանդիպումը, սակայն Դամասկոսի առաջ քաշած պայմանների պատճառով այն հետաձգվել է։ Որոշ ժամանակ անց բանակցային գործընթացի կողմերը սկսել են դրական ազդակներ հաղորդել, որից հետո Ռուսաստանը դիմել Է Սիրիային՝ 2024 թվականի հուլիսի վերջին հանդիպում անցկացնելու առաջարկով։ Դրանից հետո կարող են տեղի ունենալ երկրների ԱԳ նախարարների բանակցությունները։

«Եթե երկու հանդիպումներն էլ հաջող ընթանան, ապա Էրդողանն ու Ասադը առաջիկա ամիսներին կհանդիպեն կողմերի կողմից նախապես ընտրված երրորդ երկրում»,-ասված է հրապարակման մեջ:

Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ համաձայն է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ պահպանելով միջազգային իրավունքի սկզբունքները։

Թուրքիայի նախագահը հայտարարել էր Դամասկոսի հետ 2012 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular