ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ, ութ ամսական որդու նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Life.panorama.am-ը գրում է

Ասմունքող Լիանա Զուրաբյանը, ով ութ ամիս առաջ մայր է դարձել, այսօր Life.panorama.am-ի հետ կապ հաստատեց ու հայտնեց իր խորը մտահոգությունը` կապված Արաբկիր բժշկական համալիր- երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում իր եւ իր երեխայի հանդեպ ցուցաբերած անփույթ վերաբերմունքի հետ:

«Բալիկիս ատամիկներ հանելու շրջանն է, ինչը, ինչպես մայրիկները գիտեն, հաճախ ուղեկցվում է ջերմությունով եւ փոքրիկի անհանգստությամբ, սրան գումարած իմ անզուշության պատճառով զբոսանքի ժամանակ մի փոքր մսրել էր: Բալիկս հինգ օր է, ինչ ջերմում է, այս ընթացքում շտապ օգնություն ենք կանչել, բժիշկները եկան, էլի կոնկրետ բան չասացիին: Քանի որ կոկորդիկը բորբոքված էր, մի բժիշկ ինձ խորհուրդ տվեց չիչխանի յուղով ու օքսոլինով մատով մաքրել կոկորդը, ես էլ, որպես անփորձ մայր, լսեցի նրա խորհուրդը եւ անզգուշորեն վնասեցի տղայիս նշիկները: Դրանից հետո երեխաս կրկին շատ վատ էր, անընդհատ ջերմում էր, երբ դիմեցի մեր տեղամասի պոլիկլինիկայի բժշկին, ինձ ասաց երեխայիդ հասցրու Բաբլոյանի հիվանդանոց: Մայիսի 4-ին`22:00-ին տղայիս տարա այդ հիվանդանոց, քանի որ այլեւս նրա լացը չէի կարողանում կտրել: Այստեղ հասնելով` հույս ունեի, որ ինձ անմիջապես առաջին օգնություն ցույց կտան, քանի որ իրենք էլ տեսնում էին, որ երեխան չի հանգստանում, բայց ոչ` երկար ժամանակ թղթաբանական հարցեր լուծեցին, որի ընթացքում արդեն ես էլ երեխայիս հետ լաց էի լինում` անճարությունից ելնելով: Անկետա բացելուց հետո, բարձրացանք անալիզ հանձնելու, որտեղ պնդեցին, որ երեխան պետք է այդ օրը մնա հիվանդանոցում: Թեեւ ինքս չէի ուզում, բայց համաձայնեցի: Իսկ երբ մեզ տարան համապատասխան սենյակ, որտեղ երեխաս պետք է կաթիլային ստանար, քանի որ արդեն ջրազրկվել էր, տեսա, որ սենյակում բազում երեխաներ են պառկած ու բոլորն էլ վիրուսակիր հիվանդությամբ: Ես անկեղծորեն բոլոր երեխաներին առողջություն եմ մաղթում, բայց չէ որ խիստ սխալ է վիրուս չունեցող երեխային, ով արդեն իսկ ունի բարդություններ, պառկեցնել վիրուսակիր երեխաների հետ, որտեղից հաստատ նոր հիվանդություններով կեռանաս: Ես մոտեցա շատ գեղեցիկ կահավորված ու մաքուր սենյակում  նստած մի նորալլուկ բժշկուհու եւ խնդրեցի, որպեսզի մեզ ուրիշ սենյակ տեղափոխեն, ասացի, որ անգամ պատրաստ եմ վճարել դրա համար, սակայն նա ինձ հայտնեց, որ ոչ մի սենյակ ազատ չէ եւ նախատեսված սենյակում պետք է պառկենք: Ես արդեն արտասվելով խնդրեցի, որպեսզի բժշկի նստած այդ սենյակում տղաս ստանա կաթիլայինը, որից հետո մենք կգնանք, սակայն բժշկուհին կտրուկ մերժեց` ասելով, որ դա բժիշկների սենյակն է: Ուղղակի ապշած էի այդ աղջկա սառնասրտության վրա, բալիկս լաց էր լինում, ես` նրա հետ միասին, իսկ այդ երիտասարդ բժշկուհին անգամ մեկ բաժակ ջուր չառաջարկեց ու չփորձեց հանգստացնել մեզ»,- վրդովված պատմեց Լիանա Զուրաբյանը, ով, իր խոսքով տեսնելով այս անտարբեր վերաբերմունքը, հրաժարվել է բուժօգնությունից.

«Ես մեկ վայրկյան ավելի չէի ցանկանում մնալ այդ հիվանդանոցում, նրանց էլ հստակ ասացի, որ եթե վերեւներից իրենց զանգեին, հաստատ հիմա ոտքերիս առաջ կսողայիք: Ի վերջո մարդ ենք եւ իրար այդ արժեքով պետք է գնահատենք: Արդյունքում  ես գրեցի, որ հրաժարվում եմ նրանց բուժօգնությունից, որովհետեւ կա, բայց չի տրվում համապատասխան պայմաններ ու հեռացա: Լեւոնիս լացելով բերեցի տուն, Աստծուն խնդրելով, աղաչելով մի կերպ նրան ջուր ու կրծքի կաթ տվեցի ու Աստծո ողորմությամբ տղաս իրեն մի փոքր ավելի լավ զգաց: Բայց չէ որ առանց այդ կաթիլայինի, ինչ ասես, թե չէր կարող լիներ: Բժիշկը մարդու կյանքի հետ գործ ունի, անտրաբերությունը այդ ոլորտում տեղ անգամ չպետք է ունենա: Վստահ եմ` Բաբլոյանն այդ բժշկուհուն գործից չէր հանի, եթե նա երեխային թույլ տար այդ սենյակում կաթիլային ընդուներ»,- հավելեց մեր զրուցակիցը:

«Ես մի բան հասկացա, մեր երկրում կամ բժշկություն չկա, կամ նրանց կողմից լավ վերաբերմունք տեսնելու համար պետք է օլիգարխ կամ անունով մարդ լինել: Մեր երկրում մարդը դիմացինին ուղղակի մարդու նման չի վերաբերվում, եթե հարուստ չես, եթե անունդ չի թնդում, բայց չէ որ, դա գոնե բժշկական ոլորտում խիստ անթույլատրելի է: Ես այս մասին չէի խոսի, եթե չվերաբերվեր երեխաներին, պարզապես, եթե ես հնարավորություն ունեմ այս մասին բարձրաձայնել, ապա շատ երեխաների մայրեր դա չեն կարող անել: Ես ուզում եմ, որպեսզի բոլոր երեխաներին ու նրանց հուզված մայրերին սրտացավ ուշադրություն ու վերաբերմունք ցուցաբերվի: Ինչպես Հ. Սահյանն է ասել` «Ամենից առաջ մարդ ենք այս աշխարհում եւ մարդ պետք է մնանք»»,- ընդգծեց Լիանան:

Լիանա Զուրաբյանի խոսքով` փոքրիկ Լեւոնն այժմ իրեն ավելի լավ է զգում, թեեւ ըստ հետազոտության պատասխանի` օրգանիզմում բորբոքային շերտ կա: Ասմունքող մայրն այս օրերին տան պայմաններում փորձում է կատարել բժշկի ցուցումները: Life.panoprama.am-ը փոքրիկ Լեւոնին եւ աշխարհի բոլոր երեխաներին առողջություն է մաղթում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular