ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամիկոն Ասլանյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, իրենք գործարքի են գնացել իշխանության հետ. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությունը, որ իրեն ճնշել են և ստիպել վիճարկել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

«Մամիկոն Ասլանյանի ասածը չի համապատասխանում իրականությանը: Իրականությունը հետևյալն է. Մամիկոն Ասլանյանը մեզ խնդրում էր չբողոքարկել արդյունքները, իսկ ես ասում էի, որ վերջին օրն է, դատարան դիմելու ժամկետը լրանում է, եթե այդ օրը չբողոքարկեմ, այլևս չեմ կարողանալու բողոքարկել: Ինքը պնդում էր չբողոքարկել: Ասլանյանն այն ժամանակ փորձում էր իշխանության հետ լեզու գտնել իր քրեական գործի հետ կապված, հետո երևի չստացվեց լեզու գտնել, իրեն ձերբակալեցին, հետո կալանավորեցին»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ 2023 թվականից ընդդիմությունը կարող էր գումարել նիստեր, սակայն չի անում իշխանության հետ գործարքի գնալու պատճառով:

«Ինչ վերաբերում է ավագանու նիստերի վրա կալանք դնելուն, դա էլ է իրականությունից շեղում: 2023 թվականի սեպտեմբեր ամսին մեր բոլոր բողոքները սպառվել են ու սեպտեմբերից արգելանքը վերացված է, բայց քանի որ ինչ-որ գործարք կա ընդդիմադիրների ու իշխանության միջև, իրենք այդպես էլ չեն գումարում նիստեր և ընտրում քաղաքապետ: Խորը կասկածներ ունեմ, որ ինքը հիմա պահանջելու է գումարել նիստ և ընտրվի, սպասենք տեսնենք: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմինե Կյուրեղյանը հայտարարում է, որ «Լուսավոր Հայաստանը» չի թողնում նիստ գումարել, քանի որ արգելք է դրված, բայց այդ հայտարություններն իրականությանը չեն համապատասխանում: Լուրեր են տարածում, թե Արկադի Փելեշյանի ուժը բողոքարկել է ու նիստերի վրա արգելք կա, ես Ձեզ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ արգելքը վերացած է: Այստեղ գործարք կա, հիմա քանի որ նա արդեն ազատության մեջ է, կտեսնենք՝ ինքը պահանջո՞ւմ է գումարել նիստ, թե չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը Tert.am-ին փոխանցեց նաև Վարչական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը:

 

ՀեղինակԱնի Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular