ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ․ ծորակի ջուրն անհնար է խմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի դադարում տհաճ անակնկալներ մատուցել իր բաժանորդներին։

Ամեն օր ավելանում են այն բողոքները, որ ջրամատակարարումը պարբերաբար և առանց նախազգուշացնելու դադարեցնում են, սակայն ավելի վատն այն է, որ ջրամատակարարման վերականգնումից հետո ծորակից հոսող ջուրը խմելը անհնարին է։

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ՝ նշելով, որ ծորակից հոսող ջուրը անհնար է խմել կամ էլ հնարավոր է միայն եռացնելուց հետո այն օգտագործել։

Քաղաքացիներից մեկն էլ, ով բնակվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ահազանգել է, որ ծորակից հոսող ջուրը կապույտ գույն ունի, ինչը անհնարին է խմել անգամ եռացնելուց հետո։

Այս հարցով դիմեցինք «Վեոլիա ջուր» ՓԲԸ՝ պարզելու՝ ի՞նչն է պատճառը, որ ծորակից հոսող ջուրը նման երանգ ունի և ինչո՞ւ իրենց բաժանորդները չեն կարող խմել ծորկի ջուրը։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից ArmLur.am-ին հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Հարցման պատասխանները ստանալուց հետո՝ ArmLur.am-ը այն կհրապարակի։

Աննա Սրապիոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular