Աֆղանստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 347-ը տուժել են։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։
«Տուժել է 347 մարդ է, ավերվել են բազմաթիվ տներ, զոհվել է մոտ 40 մարդ (տվյալները կարող են փոխվել», – գրել է նա X-ում:
Զամանը նշել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ մարդասիրական օգնության առաքումն իրականացվում է միջազգային կազմակերպությունների հետ համաձայնեցված։ Աֆղանստանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նանգարհար նահանգում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները։