Վարչախմբի խոսքի ու գործի տարբերությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՄ հետ հարաբերությունների լավացման մասին հոխորտացող իշխանություններն իրականում ավելի շատ են գործարկցում նույն ԵԱՏՄ-ի հետ, ամրապնդում ՌԴ-ի հետ տնտեսական կապերը, առևտուրը, ձեռքի հետ էլ հանրությանը մոլորեցնում հակառակ թեզերով։ Այս տարվա հունվար-մայիսին աճել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ Եթե նախորդ տարվա հինգ ամսում իրականացվել է 2,8 մլրդ դոլարի առևտուր, 2023 թ. այդ թիվը հասել է 7,6 մլրդ դոլարի։
Արտաքին առևտրաշրջանառության մեջ առյուծի բաժինը ՌԴ-ինն է՝ 7,5 մլրդ դոլար, որը կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 45.9 տոկոսը։ Փոխարենը նվազել է Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը. 2023 թ․ առաջին հինգ ամսում իրականացվել էր 1,1 մլրդ դոլարի առևտուր, իսկ այս տարի՝ 877,4 մլն դոլարի։
Սա ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 5.1 տոկոսն է։ Աճ է արձանագրվել այլ երկրների հետ առևտրաշրջանառության մեջ. 2023 թ. հինգ ամսում առևտուրը 3,4 մլրդ դոլար է կազմել, այս տարի՝ 7,7 մլրդ դոլար։ Գերազանցապես աճել է ԱՄԷ-ի և Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Մասնագետներն, իհարկե, ՌԴ հետ առևտրաշրջանառության աճը կարող են պայմանավորել վերարտահանմամբ, բայց հստակ է, որ դեպի Արևմուտք գնացող, ատաքին քաղաքական վեկտորը փոխող երկիրը գոնե ջանքեր կգործադրեր ԵՄ չափանիշներին համապատասխանելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, Հայաստանի տնտեսական կախվածությունը նվազեցնելու համար։
Մարիա Թումանյան