ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քավության նոխազ դատավորին նշանակեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Քննելով Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշել է, որ դատավոր Դանիբեկյանն էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով պաշտոնաթող նախագահի վերաբերյալ քրեական գործերն արդյունավետ չեն քննվել և Քոչարյանն ազատվել է պատասխանատվությունից։

Դատավորին հեռացնելու համար ԲԴԽ-ն աղմկահարույց տեսանյութ էր հրապարակել՝ Դանիբեկյանին մեղադրելով գործը միտումնավոր ձգձգելու համար, արդարադատության նախարարությունը վարույթ էր հարուցել, նույն ԲԴԽ-ն էլ որոշում էր կայացրել։ Այսկերպ, թերևս, փաշինյանական վարչախումբը փորձում է իր վրայից նետել առանցքային գոծերից մեկի քննության ձախողումը, հանրային դժգոհության ալիքն էլ ուղղել դատավորի կողմը։

2018 թ. իշխանության գալով օրենքի գերակայության խոստումներով, Փաշինյանն ու իր թիմը որևէ նախկին պաշտոնյայի այդպես էլ պատասխանատվության չեն կարողացել ենթարկել, շատերն արդարացվել են նույն այս վարչախմբի ձեռամբ։ Իսկ մարտի 1-ի գործն այն գլխավոր գործերից էր, որի մասին Փաշինյանն ինքն էր խոսում, խոստումներ շռայլում։ Արդյունքում, այդ գործով որևէ մեկը չպատժվեց, զոհերից մեկի քույրը պատգամավոր դարձավ, մյուսների հարազատների ձայնն էլ վաղուց չի լսվում։ Իսկ Դանիբեկյանի օգուտը մնաց պլաստիկ վիրահատությունը։

Աննա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular