ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն արդեն Կիրանցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն տեղակայվել են Կիրանցում։

Մինչդեռ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նրանց այցի օրը որոշված էր հուլիսի 24-ը։ «Արդեն կամրջի վրա են, իմ կանգնած տեղից մոտ 30 մետր հեռավորության վրա, դպրոցից ուղիղ 50 մետր են հեռու»,- MediaHub-ին ասաց Գոհար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի սակրավորները տարածքում համապատասխան գործիքներով ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, սակայն, դեռ օրեր առաջ այն բանուկ ճանապարհահատված էր ու կապում էր Հայաստանը՝ Վրաստանին։ 

«Հիմա արդեն տանը նստած ենք նայում ադրբեջանցի սահմանապահներին: Մեր «խաղաղասեր» հարևաններն արդեն Կիրանց են հասել»,- նշեց նա։ 

Կիրանցեցիների մտքով անգամ չէր անցնի այն, ինչ հիմա կատարվում է իրենց գյուղում։ Համոզված են, որ այսպես երկար շարունակել հնարավոր չի լինի, արտագաղթի վտանգ կա։ 

«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, իսկ հարևան Աճարկուտի «շրջանցիկ» ճանապարհից լսելի և տեսանելի են և՛ ձայները և՛ նոր հենակետերը»,- այս մասին էլ ասաց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ոստիկանությունն արգելում է վարորդներին կանգնել, տեսանկարահանել ադրբեջանցի սահմանապահներին։ 
 
Հիշեցնենք՝ Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ է դարձել, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը հանձնվել է Ադրբեջանին։ Դելիմիտացիայի շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, գյուղատնտեսական նշանակության շինություններ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատվածը և 50-ից ավելի հողամասեր՝ արդեն Ադրբեջան է։ Կիրանցիներին տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները կայցելեն հուլիսի 24-ին, սակայն, նրանք նախընտրեցին գալ 9 օր շուտ։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular