ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուշեցի Հայրապետյանների ընտանիքը անելանելի վիճակում է հայտնվել, երբ պատահաբար տեղեկացել է, որ լինելով 2020 թվականին տեղահանված ընտանիք, այժմ զրկվում է 2023 թվականի աջակցության ծրագրից այն դեպքում, երբ ընտանիքը 2020-ին վերադարձել էր Արցախ ու կրկին տեղահանվել 2023 թվականին։

NEWS.am-ի հետ զրույցում արցախցի Անի Հայրապետյանը պատմում է՝ խնդիրը ոչ միայն դա է, այլ այն, որ 4 ընտանիքին մեկ սերտիֆիկատ է հատկացվել․

«Հունիսին իմացանք, որ մեզ սերտիֆիկատ է հատկացվել բնակարան գնելու համար: Մեզ այդ մասին չեն ծանուցել, ու իմ նման հարյուրավոր մարդիկ չեն իմացել, որ նման սերտիֆիկատ կա: Հիմա պարզել ենք, որ Շուշիից տեղահանված ընտանիքները համարվում են սերտիֆիկատի շահառու: Չնայած նրան, որ մենք նաև 2023 թվականին ենք տեղահանվել, զրկվել ենք նաև 40+10 աջակցությունից»,-ասում է նա՝ նշելով, որ Գյումրիում բնակություն հաստատած իրենց ընտանիքը մայիսից չի ստանում տրամադրվող աջակցությունը: «Ստացվում է, թե իբրև մենք այդ երեք տարիների ընթացքում Երևանում ապահով նստած ենք եղել, բլոկադա չենք տեսել»,-ասում է Անին: Արցախցու խոսքով, 10 մլն դրամ արժողությամբ մեկ սերտիֆիկատը տրվել է 15 անձի։ Անիի խոսքով, ամուսնու հարազատները երբևէ իրենց հետ չեն ապրել, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում. Ինչպե՞ս կարող են հիմա մեկ բնակարան գնել ու միասին մի տան մեջ ապրել: «Մեզ ասում են, որ սերտիֆիկատը տալու համար ընտանիքի կազմի մասին տեղեկությունը վերցվել է Շուշիի ղեկավարությունից, սակայն Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ ասաց, որ իրենցից ոչ թե սերտիֆիկատների տրամադրման համար են տվյալներ ուզել, այլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Բաքվից տեղահանվածների տվյալներն են ուզել: Ամուսնուս ծնողները Բաքվից են եկել»,-պատմում է Անին:

Նրա խոսքով, փաստաբանները, որոնց դիմել է ընտանիքը, առաջարկում են հրաժարվել 2023 թվականին տեղահանված ճանաչվելու մտքից և դիմել դատարան, պահանջել առանձնացնել ընտանիքների կազմը, և 4 ընտանիքներին առանձին սերտիֆիկատներ տրամադրել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին պարզաբանեցին, որ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր տրամադրվում է ընտանիքին՝ անկախ անդամների թվից։ «30․06․2020-23 թթ․ ԼՂ ՏԿԵ նախարարության կողմից տրամադրված ցանկում ընտանիքը ներկայացվել է 9 անդամով, որոնց 2024 թ․ հունիսի 17-ին տրվել է հավաստագիր։ Հավաստագիրը հիմք է հանդիսացել 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում աջակցության դադարեցման համար, քանի որ տվյալ միջոցառմամբ առկա է նման սահմանափակում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular