ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։

Հուլիսի 8-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ պարզելու, թե արդյո՞ք անհետացած ինքնաձիգները գտնվել են՝ մասնակի կամ ամբողջությամբ, ո՞ւմ հաշվեկշռում են եղել, այսինքն, այդ 17 000 միավոր ինքնաձիգը ՀՀ ԶՈւ զինանոցի՞ց են կանոնավոր զորքի կամ այլ ճանապարհով հասել Արցախ, և այլն:

Հուլիսի 15-ին մենք ստացել ենք Ներքին գործերի պատասխան գրությունը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Գ. Մկրտչյանի ստորագրությամբ, որում նշվում է.

«Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարին հասցեագրված Ձեր 08.07.2024 թվագրմամբ գրությանը՝ հայտնում ենք, որ սույն թվականի հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից հնչեցված ինքնաձիգերի քանակը վերաբերում է այն սպառազինությանը, որի գտնվելու վայրը 2020 թվականի պատերազմական գործողությունների ավարտից հետո հայտնի չի եղել: Հետագայում ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքներ են իրականացվել նշված զենքերի գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ, որի արդյունքում սպառազինության զգալի խմբաքանակի գտնվելու վայրն արդեն իսկ պարզվել է:

Միաժամանակ հայտնում ենք, ու վերը նշված զենքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular