ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։

«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք»-ին, այսպես կոչված, ռուսական օրենքին (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.), որը չի համապատասխանում Սահմանադրությանը», - ասել է քարտուղարը:

Մսխիլաձեն հավելել է, որ նախագահը վիճարկում է օրենքի մի քանի նորմեր և որոշ հոդվածներ։ Նրա խոսքով՝ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերը, իրենց իրավասությունների շրջանակում, պետք է ամեն ինչ անեն հանրապետությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։

Գործով մեղադրյալը լինելու է խորհրդարանը:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել Է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած զանգվածային փողոցային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին վետո է կիրառել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.) և «հակասահմանադրական»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օրենքը այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվել է դա անել։ Այն ժամանակ Պապուաշվիլին բացատրել է, որ օրենքը ստորագրելուց հետո 60 օրվա ընթացքում Վրաստանի արդարադատության նախարարությունը կմշակի բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը և կազմակերպությունների համար էլեկտրոնային պորտալ կստեղծի։

60 օր հետո այն կազմակերպությունները, որոնք ունեն զգալի արտասահմանյան ֆինանսավորում, պետք է գրանցվեն պորտալում և հայտարարագրեր ներկայացնեն:

Վրաստանում օրենքի ընդունումն առաջացրել է Արևմուտքի դժգոհությունը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին. ամերիկյան կողմն արդեն չեղարկել է ծրագրված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular